a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը Երևանում

e0d85b2a36531c2883b70f11d3664ec804cd0a04

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ Երևանում տեղի կունենա «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ 2015» ծրագրի միջոցառումներից է։ Գրքերի երկօրյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով շրջել է տոնավաճառում, ծանոթացել տաղավարների առաջարկներին։ «Ընթերցող Երևան» գրքերի բացօթյա տոնավաճառին մասնակցում են մայրաքաղաքում գործող գրախանութները, հրատարակչությունները, գրադարանները, Երևանի գրողների միությունը, ինչպես նաև բազմաթիվ ասմունքողներ, գրքասերներ, գրենական պիտույքների վաճառքով զբաղվող կազմակերպություններ։
«Երևանյան ամառ 2015»-ում ընդգրկված են երեխաներին ու մեծահասակներին հետաքրքրող տարբեր միջոցառումներ։ «Շատ հաճախ խոսվում է, որ ընթերցասիրությունը նահանջում է, բայց պետք է փաստենք, որ վերջին շրջանում գիրքը վերադառնում է իր բարձրադիր տեղը և դրանում մեծ է նաև հրատարակիչների ու գրախանութների դերը։ Այսօր ուշադրության կենտրոնում են նաև գրադարանները։ Վերջին երեք տարիներին Երևանի քաղաքապետարանը մեծածավալ ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի գրադարաններում՝ վերանորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև գրաֆոնդերի համալրման ուղղությամբ»,- նշել է քաղաքապետի տեղակալը։

«Ընթերցող Երևան» տոնավաճառում հրատարակչություններն ու գրախանութները գրքասեր, ընթերցասեր այցելուներին ներկայացրել են բազմազան ու բազմալեզու գրականություն, այդ թվում և նորատիպ գրքեր, մանկական գրականություն։
Գրքի տոնավաճառի օրերին նախատեսված են նաև գրքերի շնորհանդեսներ՝ հեղինակների մասնակցությամբ, ինչպես նաև գրական հանդիպումներ գրողների հետ։
Երևանի Միսակ Մանուշյանի անվան պուրակում ընթացող «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը երկօրյա է և կգործի նաև հուլիսի 11-ին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0