a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
16/05/2015

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում նաև հայկական պատվիրակություն

1357245686tahrankitapfuar

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսն այս տարի անցկացվում է մայիսի 6-16-ը , որին մասնակցում է նաև հայկական պատվիրակություն: Ցուցահանդեսների  ընթացքում տեղի են ունցել շնորհանդեսներ. իրանցի ընթերցողներին է ներկայացվել Հայաստանի, Արցախի, սփյուռքի 65 ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների պարսկերեն անթոլոգիան (թարգմանիչ՝ Խաչիկ Խաչեր), «Իրանահայոց հանրագիտարանը» (կազմ.՝ Ժանեթ Լազարյան), իրանահայ գրող Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» գիրքը և Կ.Վարդանյանի «Հատուցման տասներեք ղողանջ» պատմվածքների ժողովածուն: Ցուցահանդեսի հայկական տաղավարի պատասխանատուն է  Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ով, ի դեպ, Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային համալիրի նախաձեռնությամբ` Կարո Վարդանյանը, «Սայաթ Նովա» համալիրի սրահում հանդես է եկել Զորավար Անդրանիկի 150-ամյակին նվիրված դասախոսությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0