a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքական ավիաընկերության չվերթներում բաժանված խաչբառի ուշագրավ հարցը

Culture.AM Khachbar

Ermenihaber-ի փոխանցմամբ թուրքական «Պեգասուս» ավիաընկերության չվերթներում ուղևորներին բաժանված խաչբառներում, ոչ մահմեդականների վերաբերյալ հարցն ու պատասխանը սկանդալի առիթ են դարձել:

Ըստ թուրքական «Բիանեթ»  լրատվամիջոցի` մայիս ամսվա խաչբառում  այսպիսի հարց է եղել. «Ինչպե՞ս են անվանում ոչ մահմեդականներին»:  Պարզվել է, որ տվյալ հարցի ճիշտ պատասխանը  թուրքերեն «Kafir» (գյավուր) բառն է եղել, որը թարգմաբար նշանակում է «անհավատ»:
Տեղեկացնենք, որ Օսմանյան կայսրությունում «Kafir» կամ «գյավուր» էին անվանում ոչ մահմեդական ժողովուրդներին`այդ թվում հայերին, որոնք կայսրության վերջին շրջաններում զրկված էին կյանքի, գույքի ապահովությունից , ինչպես նաև տարրական այլ իրավունքներից:

 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0