a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Իմ պարտականությունն է ամեն ինչ անել ազգիս ու Հայրենիքիս համար». սփյուռքահայ գրող

Սփյուռքի նախարարություն

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է քուվեյթաբնակ հալեպահայ գործարար, գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումճյանին:

Նախարարը կարևորել է նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում, մասնավորապես անդրադառնալով հայտնի գործարարի բարեգործական ծրագրերին և հրապարակախոսական ակտիվ գործունեությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը:

Կիրակոս Գույումճյանը նախարարին նվիրել է իր «100 տարի ցեղասպանութենէն վերականգնում», «Կայաններ և դիրքորոշումներ» գրքերը և հրապարակախոսական մի շարք հոդվածներ, որ տպագրվել են հայերեն և արաբերեն:

Նա շնորհակալություն է հայտնել զրույցի համար, նշել, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ.  «Սփյուռքի նախարարությունն ինձ համար մոտ ու հարազատ կառույց է, և Ձեր աշխատանքը ինձ համար շատ կարևոր է: Իմ պարտականությունն է ամեն ինչ անել ազգիս ու Հայրենիքիս համար». Հավելել է նա:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0