a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/03/2015

Լույս է տեսել “Զարթոնք” եռահատոր վեպի առաջին անգլերեն լեզվով թարգմանությունը

Culture.am Zartonq

Հայ վիպասան, գրող և հասարակական գործիչ Մալխասը՝ Արտաշես Հովսեփյանը,  “Զարթոնք” նշանավոր վեպի հեղինակն է: Վեպը 19-րդ դարավերջից 1920 թ. երկարած հայոց պատմության ողբերգական և հերոսական ժամանակաշրջանի մասին է, որը պատմում է հայ ազատամարտիկների հերոսությունները ազատագրվելու Օսմանյան լծից։ «Զարթոնք» վեպը գրվել և տպագրվել է Միացյալ Նահանգներում՝ Բոստոնում, 1933թ.-ին: Վերջապես, երեք տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում վեպն առաջին անգամ թարգմանվեց անգլերեն լեզվով: Թարգմանության հեղինակը մեր հայրենակից Սիմոն Բյուգեկյանն է, ով այժմ ապրում է Լոս Անջելեսում: Նա իր թարգմանչական  կարիերան սկսել է Բոստոնի Armenian Weekly ամսագրից: Նրա վերջին թարգմանչական աշխատանքը Գառնիկ Պանյանի հուշագրությունն է՝ “Հաջողություն, Անտուրա”, որն այս տարի  կտպագրվի Ստենֆորդի համալսարանի տպարանի կողմից:

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0