a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Խաչելության ճամփաներով» հուշագրությունը ճանաչվել է մայիս ամսվա գիրք

Culture.AM Book H

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամլո հաղորդագրության համաձայն՝ գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կընտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն մայիս ամսվա գիրք է ճանաչում Հարություն Ալբոյաջյանի (1904-1994թթ.) «Խաչելության ճամփաներով» հուշագրությունը: Հուշագրությունը գրի է առել Հայոց ցեղասպանությունը վերապրած Հարություն Ալբոյաջյանի դուստրը՝ Անժելա Ալբոյաջյանը:

Գիրքը Լեռնային Կիլիկիայի Ֆընտըճագ գյուղում ծնված Հարություն Ալբոյաջյանի հուշագրությունն է, ով ճակատագրի բերումով վերապրել է 20-րդ դարում իր ժողովրդին պատուհասած ողջ մղձավանջն ու կորուստները:

Հուշագրությունների շարքում գիրքն առանձնանում է արժեքավոր ազգագրական, պատմական փաստերի առատությամբ, հայտնի դեմքերի հետ կապված հետաքրքիր մանրամասներով: Հուշագրությունը կազմված է 8 գլուխներից՝ Մանկություն, տեղահանում, Որբանոցներ, ուսումնառություն, Խորհրդային Հայաստանում, Աքսոր, Վերադարձ, Հայրենական մեծ պատերազմ, Գերություն, Հավատը փրկում է մարդուն:

Հարություն Ալբոյաջյանը 10 տարեկան էր, երբ սկսվեցին կոտորածները: Բազմանդամ ընտանիքից ողջ մնացին միայն Հարությունը և կրտսեր եղբայրը՝ Կարապետը: Հայրը և մեծ եղբայրը դավադրաբար սպանվում են թուրքերի կողմից, իսկ մայրը և ընտանիքի մյուս անդամները զոհվում են գաղթի ճանապարհին:

Հեղինակը բացառիկ պատմական տեղեկություններ է հաղորդում հայրենի գյուղի՝ Ֆընտըճագի հերոսական ինքնապաշտպանության մասին. ֆընտըճագցիները որոշել էին չհանձնվել թուրքերին, այլ, ի պաշտպանության իրենց հայրենի տան և իրենց ընտանիքի, պայքարել մինչև վերջ: Սակայն թուրքերը կանոնավոր և մեծաթիվ զորք են ուղարկում և գյուղը շրջափակելով՝ հրի ու սրի մատնում այն:

Մանրամասն տեղեկություններ է հաղորդում նաև գաղթի ճանապարհի, գաղթակայանների մասին. «Շատ շոգ էր, ջուր չկար, հիվանդություններ, համաճարակ, մի խոսքով կատարյալ դժոխք»: Հրաշքով փրկվելով գաղթի դաժան ուղուց եղբոր հետ ընկնում են Ջեմալ փաշայի հովանավորությամբ գործող Անթուրայի որբանոց, կրոնափոխվում, ստանում նոր անուն և համար՝ ազգանվան փոխարեն:

Տասնմեկամյա Հարությունը որբանոցում սկսում է գոտի գործել և վաճառել՝ դրա դիմաց ստանալով հինգ ղուրուշ: Որբանոցային կյանքի վառ հիշողությունների մեջ է մնացել նաև Ջեմալ փաշայի այցելությունը որբանոց:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0