a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը

2935370

Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի է  ունեցել Բորիս Էյֆմանի թատ­րոնի մասին պատմող, Տատյանա Բոբորիկինայի «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը և հանդիպում մտավորականների հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Ի դեպ, Բորիս Էյֆմանն ավելի քան 40 ներկայացումների հեղինակ է, իսկ ապրիլի 12-ին և 13-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Բորիս Էյֆմանի ղեկավարած Սանկտ-Պետերբուրգի բալետի պե­տական ակա­դե­միական թատրոնը հանդես էր գալիս «Աննա Կարենինա» բալետային ներկայացումով

Միջոցառման շրջանակում կայացել Է  նաև պարգևատրման արարողություն. հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար` Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բալետմայստեր Բորիս Յակովի Էյֆմանը պարգևատրվել է  ՀՀ Պատվո շքանշանով, իսկ «Լուզինյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին  հայ մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է  Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Պարգևները հանձնել է  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0