a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կողբի թիվ մեկ գրադարանի գրապահոցը դեռևս սովետական ժամանակաշրջանի է

գրադարան (1)

Տավուշի ամենամեծ գյուղական համայնքը՝ Կողբը, մշակութային հարուստ ավանդույթեր ունի, որոնք հաջողությամբ շարունակում են: Կողբում գործում է երկու գրադարան, մշակույթի տուն, թանգարան, մարզադահլիճ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ:

Մեծ թվով կողբեցիներ իրենց անունները ոսկե տառերով գրել են գյուղի պատմության մեջ: Այսօր էլ երիտասարդ սերունդը ոչնչով ետ չի մնում ավագ սերնդից և, կարծես, սերնդափոխությունը հաջողությամբ է իրականացվել: Այսօր էլ մեծ է մղում գիտության, սպորտի, մշակութային ոլորտներում: Culture. AM-ը հանդիպում ունեցավ Կողբի թիվ մեկ գրադարանում և փորձեց պարզել գրադարանի խնդիրներն ու հնարավորությունները:

Գրադարանավարուհի Գայանե Քոչարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ շենքային պայմանները անմխիթար վիճակում էին և «ի ուրախություն բոլորիս, 2010 թվականին գրադարանը վերանորոգվեց իրանահայ ամուսիններ Ավո և Ժենյա Հովհաննիսյանների աջակցությամբ. նրանք մեզ նաև նվիրեցին 350 գիրք»:

Գ. Քոչարյանը նշում է, որ ընթերցողների համար չկա որևէ սահմանափակում. «Գրադարան այցելում են ամեն տարիքային խմբի մարդիկ: Ակտիվությունը հիմնականում ավելի նկատելի է դառնում ամռան և ձմռան ամիսներին: Ամռանը մեծ է հոսքը դպրոցականների և ուսանողների շրջանում, իսկ ձմռանը՝ մեծահասկների` պայմանավորված ավելի նստակյաց շրջանի հետ, մինչև կվերսկսվեն գարնանացանի աշխատանքները»:

Անդրադառնալով ապագա պլաններին՝ մեր զրուցակիցը նշում է, որ առաջիկայում նպատակ ունեն էլեկտրոնային գրադարան ևս ստեղծելու: «Քանի որ գրադարանում չկա ինտերնետ հասանելիություն, ինչը խոչընդոտ է հանդիսանում մեր նպատակի իրականացման համար, մենք որոշեցինք դիմել մեր լավ բարեկամ պրն. Հովհաննիսյանին, ով մեզ օգնելու պատրաստակամություն հայտնեց: Նախատեսված քայլերը կնպաստի հնարավորությունների ընդլայնմանը, որն էլ իր հերթին կավելացնի ընթերցողների քանակը»:

Գրադարանում այս պահին կա շուրջ 12200 անուն գրականություն: Բացի ունեցած գրականությունից՝ նվիրատվութուններ են արվել Հայաստանի ազգային գրադարանի, բարերարների և գյուղի բնակիչների կողմից:

Անդրադառնալով պահանջվող գրականութանը՝ մեր զրուցակիցը նշում է, որ կա դասական գրականության պակաս. «Նոր գրականությունը հիմնականում ընթերցողներին բավարար չէ, չի համապատասխանում ուսումնական ծրագրերին: Ավելի շատ ընդգրկում է մասնագիտական մեկ կոնկրետ ուղղության մասին տեղեկատվություն»:

Գ. Քոչարյանը ցավով է նշում, որ գրապահոցը դեռևս սովետական ժամանակաշրջանի է. «Ընթերցասրահը հիմնականում լավ վիճակում է, բայց գրքերը գտնվում են պահպանման վտանքի տակ, չի պահպանվում համապատասխան ջերմաստիճանը, որը կարճատև է դարձնում գրքերի կյանքը, իսկ որպես հիմնական խնդիր, մեզ համար կա և մնում է ջեռուցման խնդիրը, որը մինչ օրս լուծում չի ստացել»:

 

Ռուզաննա Աղաբաբյան (Culture.AM)

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0