a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Կուզենայի, որ ինձ դիմեին…Գոնսալո Գուարչյան”

guarchi culture.am

Մայիսի 1-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում  տեղի կունենա “Սպիտակ լեռը” գրքի (ֆրանսերեն թարգմանված) շնորհանդեսը, որի հեղինակը իսպանացի հայտնի գրող Գոնսալո Էրնանդես Գուարչին է:  Իսկ ո՞վ է նա:
“Ես ավելի շատ հայ եմ, քան իսպանացի. կուզենայի, որ ինձ դիմեին ոչ թե Գուարչի, այլ՝ Գոնսալո Գուարչյան”: Այո, այս խոսքերը հնչել են հենց Գուարչիի շուրթերից այն ժամանակ, երբ նա արդեն երրորդ անգամ էր այցելում Հայաստան (2013 թ.): Այցի նպատակը Հայոց Ցեղասպանությանը նվիրված նրա եռագրության՝  “Սպիտակ լեռը” վեպի հայերեն հրատարակման նախապատրաստական աշխատանքներն էին: Հենց այդ ժամանակ ՀՀ նախագահի կողմից “Մովսես Խորենացի” մեդալով պարգևատրված մեծ հայասեր Գուարչին հույս հայտնեց, որ մի օր անձամբ կտեսնի եռահատորյակի հայերեն ամբողջական հրատարակությունը:  Հատկանշական է, որ  նախնական պայմանավորվածության համաձայն, եռահատորի այս հատվածը  հայերեն  կտպագրվի մինչև այս տարվա ապրիլի 24-ը:

Վերջերս Փարիզում հրատարակվեց “Հայկական կտակ” վերնագրով պատմավեպը, որը տպագրվել է 2006թ-ին Իսպանիայում, իսկ հայերեն տարբերակը  խմբագրվել էր 2011 թ-ին ԵՊՀ-ի  կողմից: Այս վեպը պատրաստվում է հրատարակման նաև ԱՄՆ-ում: Վեպը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի և նրանց վերապրումների մասին: Կա նաև գրքի ռուսերեն տարբերակը:

Նշենք նաև, որ ցեղասպանությանը նվիրված եռագրության առաջին վեպը “Հայկական տոհմածառ”-ն է, որը հրատարակվել է Երևանում 2005 թ.-ին: Պատմավեպի համար Գոնսալո Գուարչին շնորհվել են ՀԲԸՄ «Կարպիս Փափազյանե մրցանակ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում ու ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը՝ ոսկե մեդալ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0