a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
15/10/2014

Հայաստանը ռեկորդային թվով մրցանակներ են ստացել ԱՊՀ երկրների «Գրքի արվեստ» մրցույթում

girq_0

Հայկական հրատարակությունները ռեկորդային թվով մրցանակներ են ստացել ԱՊՀ երկրների «Գրքի արվեստ» միջազգային մրցույթում մասնակցության 11 տարվա պատմության ընթացքում։ Մրցույթն անցկացվել է Մինսկում մայիսի 21–22–ը։

«Հայաստանը մասնակցում է մրցույթին 2004 թ.–ից` հիմնադրման պահից, և այս տարի մենք արժանացել ենք ամենամեծ թվով մրցանակների։ Մենք ներկայացրել ենք ինը գիրք, որոնցից ութն արժանացել է տարբեր մրցանակների», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր–Վարդանյանը։

Նրա խոսքով` 2012 թ.–ին հայկական գրքերն արժանացել են մրցանակների չորս անվանակարգում, իսկ 2013 թ.–ին` վեց անվանակարգում։

ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր հերթին տեղեկացրեց, որ մրցույթին ներկայացված հինգ գրքերն արժանացել են առաջին մրցանակին։

Մասնավորապես, «Գիրք երեխաների և դեռահասների համար» անվանակարգում հաղթել է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների» ժողովածուն, որը հրատարակվել է «Արևիկ» հրատարակչության կողմից։ «Մշակութային երկխոսություն» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» գիրքը, որը լույս է տեսել «Փրինթինֆո» հրատարակչությունում։

«Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ հայոց պատմություն» գիրքը, որը լույս է տեսել «Անտարես» հրատարակությունում, արժանացել է առաջին մրցանակին «Գիտություն և կրթություն» անվանակարգում։ «Արտ–գիրք» անվանակարգում հաղթող է ճանաչվել գերմանացի արվեստաբան Ֆոլկմար Գանցհորնի «Քրիստոնեական–արևելյան գորգ» աշխատությունը («Ասողիկ» հրատարակություն), «Միություն» անվանակարգում հաղթել է Շմավոն Շմավոնյանի «Արարատ» գիրքը («Էդիթ Փրինթ» հրատարակչություն)»։

Մրցանակի է արժանացել նաև Ալբերտ Միքայելյանի «Հռչակավոր հայերը» կենսագրական հանրագիտարանը։

«Մեզ համար կարևոր ձեռքբերում էր «Էդիթ Փրինթ» հրատարակչությանը տրված դիպլոմը` «Պարույր Սևակ. բարի գիշեր, քաղցր երազներ, իմ սիրելիներ» գրքի համար», – ասաց Միլիտոնյանը։

Նա նաև ավելացրեց, որ «Իմ երկիր» անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Արտակ Մովսիսյանի «Տասը ականավոր հայ թագուհիները» աշխատությունը։

«Շատ ուրախ ենք, որ մրցույթի ժյուրին ըստ արժանվույն գնահատեց մեր գրքերի որակն ու բովանդակությունը, և սա մեծ ձեռքբերում է Հայաստանի գրահրատարակչության ոլորտի համար», – նշեց Միլիտոնյանը։

ԱՊՀ երկրների «Գրքի արվեստ» միջազգային մրցույթին այս տարի մասնակցում էր ինը պետություն։

Աղբյուրը՝ www.newsarmenia.ru

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0