a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/03/2015

«Հայաստան. 20-րդ դարի առաջին Ցեղասպանության պատմությունը». Իսպանացի մտավորականի հոդվածը

Culture.am 0603

Իսպանացի գիտնական, ֆոտոլրագրող Ամադո Կարբոնեյ Սանտոսը  ծավալուն աշխատությամբ անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ
«Պատերազմը միջոց է, որն օգտագործում են մարդասպաններն՝ իրենց արածներն արդարացնելու համար»:
Ավելի քան 100 տարի է անցել, «Մեծ պատերազմի» հուշերը  կենդանի են բազմաթիվ ժողովուրդների հիշողության մեջ, և մինչ օրս այն հիշեցնում է` ինչպես մեկ մարդ պատճառ դարձավ 20-րդ դարի ամենաարյունալի ու ահաբեկող պատերազմի բռնկման համար:
Եղան քաղցի, ցավի ու դժվարությունների ժամանակներ… մի ժամանակաշրջան, որը վերապրողները հիշում են այն իրենց ողջ կյանքի ընթացքում, որը երբեք չէին ցանկանա վերապրել կրկին:  Ցավոք, պատմության ամենամութ հատվածներից մեկը մոռացվել է շատերի կողմից, հատկապես՝ նրանց, ովքեր մեծ ներգրավվածություն են ունեցել Օսմանյան կայսրությունում 1915-ի ապրիլի 24-ից մինչև 1923 թվականը տեղի ունեցած իրադարձություններում:
Պատմությունն այս սարսափելի միջադեպը հիշում է որպես Հայոց ցեղասպանություն: Հարյուր տարի է  մեզ բաժանում այդ դեպքերից, որոնք շատերը համեմատում են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հույների նկատմամբ իրականացված Հոլոքոստի հետ:
Օսմանյան կայսրությունը հրահանգեց ձերբակալել Ստամբուլում բնակվող 250 հայ խաղաղ բնակչի: Մի քանի օրվա ընթացքում նրանց թիվը հասավ 650-ի, որոնց պետք է մեկ այլ բանտ տեղափոխեին` Սիրիայի և Իրաքի սահմանի մոտ:  Նրանցից շատերը բանտ չհասան, քանի որ սպանվեցին հենց ճանապարհին:
Օսմանյան կառավարությունը որոշեց տեղահանել ողջ հայ համայնքը և իրագործեց իր որոշումը: Բռնության և ուժի կիրառմամբ` 1915-ի հունիսի 11-ին թուրքական կառավարության զինվորները տեղահանեցին հայերին` թույլ չտալով ոչինչ վերցնել: Հայերի անորոշ ճակատագիրը նրանց Միջագետքի միջով հասցրեց Սիրիայի Դեյր Էլ Զոր անապատ:

Ավելին՝ Tert.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0