a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայերն ու ֆրանսիացիները միշտ բարեկամ ազգեր են եղել»

e72bf3b1d9564eca3a8ecff5971

«Գրական տապան» միջազգային ամենամյա փառատոնի պատվավոր հյուրն է ֆրանսիացի հանրաճանաչ գրող Բերնար Վերբերը:

Վերբերի գրքերը բեսթսելեր են ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում։ Թարգմանվել են 35 լեզուներով և վաճառվել ավելի քան 20 միլիոն տպաքանակով։ Դեռևս 1991-ին գրած նրա առաջին վեպը՝ «Մրջյունները», Ֆրանսիայում և աշխարհի մի շարք երկրներում ունեցել է ակնթարթային հաջողություն: Վերբերը համարվում է ամենից շատ ընթերցվող հեղինակներից մեկը: Աստված, հրեշտակներ, մրջյուններ. նրա ստեղծագործությունների առանցքային թեմաներն են։ Վերբերի ստեղծագործություններում վերլուծվում է մարդկային հոգու էվոլյուցիան։
Փարիզի քաղաքապետի որոշմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մեր այս հիշեցմանն ի պատասխան` գրողն ասաց, որ հայերն ու ֆրանսիացիները միշտ բարեկամ ազգեր են եղել. «Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 24-ին Երևան կայցելի Ֆրանսիայի նախագահը: Մենք Ֆրանսիայում շատ լավ գիտենք ցեղասպանության մասին, մենք դպրոցներում անցնում ենք դրա մասին»:

Հայաստանի մասին Վերբերը գիտի, գիտի նաև, որ թշնամի երկրներով է շրջապատված Հայաստանը, ծանր անցյալ ունեցող երկիր է, միաժամանակ  քաջ ու համարձակ երկիր է: Նրա կարծիքով` ուժեղ քամիներին դիմակայող ծառերը կոփված և ուժեղ են լինում, թեև ունենում են խորը վերքեր: Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պայքարի բանաձևն, ըստ նրա, շատ պարզ է. պետք է  ունենալ քաղաքականապես, տնտեսապես ուժեղ երկիր:
«Գրական տապանին»  ֆրանսիացի գրողը ներկայացրեց իր պատմվածքների ժողովածուն, որը պետական պատվերով վերջերս թարգմանվել է հայերեն և հրատարակվել։ Վերբերը հանդես կգա նաև վարպետության դասով։

 

 

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0