a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
14/05/2015

Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես և ցուցահանդես Վարշավայում

Varshava-1024x683

Օրեր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Վարշավայի «Քվադրիլիոն» գեղարվեստի ստուդիա-պատկերասրահում տեղի ունեցավ հայկական արմատներով բրիտանացի գրող Ջոնաթան Հովհաննես Ուբստերի՝ Հայոց ցեղասպանության թեմայով «Ես լսեցի սոխակի երգը» («I heard the Bulbul sing») գրքի շնորհանդեսը և գրքի պատկերազարդումների հեղինակ, լեհ երիտասարդ գծանկարչուհի, Քեմբրիջի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Ջուլիա Կոնեչկոյի անհատական ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Լեհաստանի «Արմենիան Ֆաունդեյշն» հիմնադրամի և «Քվադրիլիոն» գեղարվեստի ստուդիա պատկերասրահի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում Վենեսուելայի դեսպանը, Լեհաստանի ռադիոհեռուստատեսության մարզային կառույցների հարցերով Ազգային խորհրդի անդամ, պրոֆեսոր Ստեֆան Պաստուշկան և լեհական ռադիոյի փոխտնօրենը, «Արմենիան Ֆաունդեյշն» հիմնադրամի խորհրդի նախագահ Մարթա Աքցենտովիչը, լեհ-հայկական առևտրական պալատի անդամ Մաչեյ Բոհոսևիչը, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ, ճանաչված հայ և լեհ նկարիչներ, լրագրողներ: Գիրքը տպագրվել է Լոնդոնում երկլեզու՝ հայերեն և անգլերեն, նկարազարդված Ջուլիա Կոնեչկոյի գծանկարներով: Բոլոր գծանկարներն արված են սև և սպիտակ գույների համադրությամբ, բացառությամբ մի քանիսից: Գրքի հեղինակը ոչ միայն գրի է առել իր մանկության հիշողություններն ու պատմությունները, որոնք նա լսել է իր նախնիներից, այլև փորձել է ընթերցողին ներկայացնել ողջ ճշմարտությունը՝ 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված եղեռնագործության մասին: Ողջույնի խոսքով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Նա նշեց, որ 2015թ. հայ ժողովրդի համար շատ կարևոր տարի է, քանի որ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում սփռված հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Հայ ժողովուրդը միշտ գնահատել և երախտապարտ է բոլոր այն մարդկանց, անհատներին, երկրներին, որոնք դատապարտել են հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը, կանգնել հայ ժողովրդի կողքին և կիսել մեր վիշտը, և այս գեղեցիկ միջոցառումը դրա լավ օրինակներից մեկն է»: Այնուհետև կարճ ելույթներով հանդես եկան գրքի հեղինակը և նկարչուհին, իսկ ավարտին օպերային երգչուհի Սոնա Մաթևոսյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները:

Aravot.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0