a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Ռիգայում

0701AHBXSS

Օրեր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռիգայի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի լատվիերեն թարգմանության գրքի շնորհանդեսը: Գիրքը անգլերենից լատվիերեն թարգմանել է Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:

Գրքի շնորդհանդեսին ներկա են եղել Լատվիայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոյկանսը, Սաեյմայի (խորհրդարան), ԱԳՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Լատվիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին ելույթներով հանդես է եկել Լատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, «Յումավա» հրատարակչության տնօրեն Յուրիս Վիսոցկիսը, ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը, վեպի թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանը:

Միջոցառման վերջում հանդիսատեսին ներկայացվել են  հայկական մշակույթի գործեր․ Լատվիայի հայ ականավոր գործիչ, Լատվիայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը կատարել է հատվածներ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, իսկ հայ համայնքի պատանիներն ու երիտասարդները արտասանել հայկական բանաստեղծություններ և ժամանակակից երգեր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0