a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/03/2015

Հայոց ցեղասպանության 45 վերապրածների պատմությունն ու լուսանկարները` մեկ գրքում

Culture.am Nazik-Armenakyan

Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը հանրության դատին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը վերապրածների լուսանկարների գիրք­ալբոմը:

Տարիների աշխատանք է պահանջվել, որպեսզի լուսանկարիչը հավաքագրի Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող 45 վերապրածների անձնական պատմությունները, լուսանկարչական սարքի միջոցով արձանագրի սարսափի դրոշմը նրանց աչքերում: 130­140 էջի սահմաններում նախատեսվող գիրքը կլինի երկլեզու` հայերեն և անգլերեն: Այն կլինի նկարազարդ` յուրաքաչյուր պատմություն կզուգորդվի վերապրածի լուսանկարով, որն էլ արտացոլում է ժամանակի հետ հերոսի հարաբերությունը: Գրքի նախաբանը կհեղինակի փիլիսոփա Մարկ Նշանյանը, լուսանկարների խմբագիրը կինոգետ Վիգեն Գալստյանն է:
Երբ գտավ առաջին վերապրածին ու նկարեց, չէր մտածում, որ հետագայում ականատեսներին նկարելը դառնալու է իր նախագիծը, որի վրա ներդնելու է ոչ միայն ժամանակ ու այլ ռեսուրսներ, այլև մեծ հուզական ապրումներ:

 

Մանրամասները՝ Hayernaysor.am կայքում

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0