a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/06/2015

Հայոց ցեղասպանությունը՝ 17 տարեկան թուրք ժանդարմի աչքերով

Culture

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Aysor.am-ի փոխանցմամբ իրականացվում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում անդրադարձ է կատարվում այս օրերին իրականացվող մշակութային, գիտական, հասարակական նախագծերին:
Հայոց ցեղասպանության մասին լրագրողների հետ խոսել են «Ժանդարմ» գրքի հեղինակ, ամերիկահայ գրող, փաստաբան Մարկ Մուստյանը, ով Երևանում էր «Գրական տապան. ապրիլ»-ի շրջանակներում և «Ժանդարմի» հայերեն տարբերակի թարգամանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանը հետ:

«Ժանդարմի» գլխավոր հերոսը թուրք ծերունի է, ով 17 տարեկանում եղել է ժանդարմ ու մասնակցել հայերի տեղահանությանն ու սպանություններին:
Հեղինակը Հայոց ցեղասպանությունը փորձել է ներկայացնել հենց այս տեսանկյունից:

-Պարոն Մուստյան, որքանով տեղյակ եմ՝ Ձեր նախնիները Ցեղասպանության հետևանքների անմիջական կրողը չեն: Ինչպե՞ս եկաք դրա վերաբերյալ ուսումնասիրություններին:
-Այո, նրանք տեղափոխվել են Ցեղասպանությունից ավելի վաղ: Գիտեք, իմ ամբողջ կյանքի ընթացքում մարդիկ տեսնում էին ազգանունս ու հարցնում՝ արդյոք հա՞յ եմ: Ես ասում էի՝ այո, բայց ավելին դժվարանում էի պատմել: Նույնն էլ Ցեղասպանության հարցում էր՝ ես գիտեի, որ այն եղել է, բայց չգիտեի ոչ մի մանրամասն:
Հիշում եմ, շատ բան փոխեց Փիթեր Բալաքյան «Ճակատագրի սև շունը» գիրքը: Հենց այն կարդալուց հետո ես որոշեցի զբաղվել Ցեղասպանության ուսումնասիրությամբ:

-Ինչպե՞ս եկավ «Ժանդարմի» գաղափարը:
-Գիրքը գրվել է ուսումնասիրությունների հիման վրա: Երբեմն մտածում եմ՝ եթե, օրինակ, տատիկս վերապրած լիներ Ցեղասպանությունը, ինձ համար միգուցե ավելի դժվար լիներ գրել այն:

Ավելին՝ Aysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0