
12/03/2015
|
Հայ գրողները՝ “Ռուսկայա պրեմիա” գրական մրցույթի ցուցակում

“Ռուսկայա պրեմիա”-ն գրական միակ մրցանակն է, որը տրվում է բոլոր այն հեղինակներին, ովքեր ապրում են Ռուսաստանի սահմաններից դուրս՝ ցանկացած երկրում և գրում են ռուսերենով: Մրցույթի նպատակն է պահպանել և զարգացնել ռուսաց լեզուն՝ որպես համաշխարհային մշակութային արժեք, և աջակցել աշխարհի բոլոր ռուսալեզու գրողներին: Այս տարի մրցույթին ներկայացված են 42 ստեղծագործություն տարբեր երկրներից. “երկար ցուցակում” ընդգրկված են գրողներ Հայաստանից, Ուկրաինայից, Բրիտանիայից, Կանադայից, Գերմանիայից և այլ երկրներից, իսկ “կարճ ցուցակը» հայտնի կլինի մարտի 31-ին : Այս տարվա հոբելյանական մրցույթի անվանակարգերն են՝ “Խոշոր արձակ”, “Փոքր արձակ”, “Պոեզիա” և “ՌԴ սահմաններից դուրս մշակույթի զարգացման և պահպանման գործում ներդրումների համար”: Մրցանակակիրների անունները կհրապարակվեն հոբելյանական մրցանակաբաշխության ամփոփման ժամանակ, որը տեղի կունենա ապրիլի 21:
Աղբյուր՝ Armenpress.am