a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ պատմաբանի “Հայոց ցեղասպանությունը” աշխատությունը թարգմանվել է թուրքերեն

Culture.AM Gevorkyan

Ռեյմոնդ (Հարություն) Գևորգյանի՝ ֆրանսահայ պատմաբան, ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ով ավարտել է Սեն-Դենիի փարիզյան համալսարանը և որտեղ էլ ներկա պահին դասավանդում է, ինչպես նաև աշխատում որպես Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների ղեկավար, հեղինակել է «Հայոց ցեղասպանություն` ամբողջական պատմություն» աշխատությունը, որն սկզբնապես հրատարակվել է Ֆրանսիայում 2006 թվականին։
Գիրքը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ցեղասպանագետների համար, թարգմանվել և հրատարակվել է թուրքերեն «Իլեթիշիմ Յայընլար» թուրքական հրատարակչության կողմից: Այն ֆրանսերենից թուրքերեն է թարգմանել Այշեն Թաշքենթ Էմեքչին:
Գրքում լայնորեն օգտագործված է Նուբարյան գրադարանի արխիվային նյութերը: Հեղինակը հարցադրում է կատարում. «Աբդուլհամիդյան վարչակարգի դեմ միասին ընդդիմացած հայերը մի քանի տարի հետո կոտորվեցին երիտթուրքերի կողմից: Ինչ՞է, 1895 թվականից հետո հայերը համակարգված կերպով սատանայացան» և, պատասխանելով այդ հարցին, պարզաբանում նաև Օսմանյան Թուրքիայի հայաբնակ քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունները:
Գիրքը խմբագրել են Ահմեթ Ինսելն ու Քերեմ Ունուվարը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0