Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Լույս է տեսել Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք»-ը | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լույս է տեսել Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք»-ը

Ստեփանոս Երեց

Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության հետ համագործակցությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու (18-րդ դար) «Հանգիտագրքի» շնորհանդեսը:

Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի են փոխադրել Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Թամարա Մինասյանը, Լուսինե Թումանյանը և Հասմիկ Կիրակոսյանը: Առաջաբանը գրել է իրանագետ Վահան Բայբուրդյանը: Գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում՝ Փերիո Կրթասիրաց միության վարչության նախաձեռնությամբ: Նվիրված լինելով 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի իրանահայ համայնքի պատմությանը՝ գիրքն ընդգրկում է տվյալների ավելի լայն շրջանակ. Ստեփանոս Երեցի Պատմությունը կարևորագույն տեղեկություններ է պարունակում նաև հարևան երկրների՝ Աֆղանստանի, Հարավային Կովկասի երկրների, հատկապես Վրաստանի պատմության վերաբերյալ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը՝ նշելով, որ բացառիկ աղբյուրագիտական արժեք ներկայացնող այս գրքի լույսընծայումը Մատենադարանի և Սփյուռքի նախարարության փայլուն համագործակցության արդյունքն է:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը՝ նշելով. «Այս գրքի շնորհիվ հայ պատմագրությունը հարստացավ ևս մեկ սկզբնաղբյուրով: Դարեր շարունակ պատմական ճակատագրի բերումով հայ ժողովուրդը արմատախիլ է եղել սեփական հայրենիքից և սփռվել ողջ աշխարհով, ապրելով օտարների տիրապետության ներքո՝ մարտնչել է, պայքարել, ապրել ու արարել՝ պահպանելով իր ինքնությունը, լեզուն ու մշակույթը: Ուրախալի է, որ Մատենադարանի գիտաշխատողների օգնությամբ իրականացվել է ձեռագիր մատյանի աշխարհաբար թարգմանության դժվարին աշխատանքը, և այսօր մենք արձանագրում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր հայրենակիցների ապրելու և ստեղծագործելու համար ստեղծել է լավագույն պայմանները: Իրանի հայ համայնքը դարձել է Հայաստան-Իրան դարավոր բարեկամության ամրակուռ կամուրջը»:

ԻԻՀ-ում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, գրքի նախաբանի հեղինակ, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանն ընդգծեց, որ պատմագիտական արժեք ներկայացնող գրքի լույսընծայման հարցում լուրջ խթան է հանդիսացել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նվիրումը գործին: Պրոֆեսորը խոսեց հայ մշակույթի զարգացման գործում իրանահայ համայնքի ներդրման մասին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0