a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հասարակությունը կարող է առողջանալ մի քանի սերունդ հետո միայն»

Culture.AM Die

Վերջերս գերմաներենի ուսուցման կենտրոնում  տեղի ունեցավ հանդիպում «Հայուհին» վեպի հեղինակ Թոմաս Հարթվիգի հետ: Վեպը նվիրված է գերմանացի լրագրող, հրապարակախոս, Հայոց Ցեղասպանության ականատես Արմին Թեոֆիլ Վեգների կյանքին ու գործունեությանը:

Վեպը մեծ հետաքրքրություն առաջացրեց գերմաներենին տիրապետող հայ ընթերցողների շրջանում, որոնք գիրքը ձեռք բերեցին հեղինակի մակագրությամբ:

Այն հարցին, թե այսօր Գերմանիայում կա՞ն ակտիվ, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մտավորականներ, որոնք բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, Հարթվիգը պատասխանեց, որ կան և նշեց, որ

նրանցից է, օրինակ, Ռոլֆ Հոսֆելդը, որը ղեկավարում է Պոտսդամում Յոհաննես Լեփսիուսի տունը և որը գրել է «Մահն անապատում» փաստավավերագրական գիրքը: Հարթվիգի խոսքով՝ շատ քայլեր են արվում ցեղասպանության 100-ամյակի առթիվ, սակայն դրանք  որքանով կօգնեն՝ դժվարացավ ասել:

Հարթվիգի համոզմամբ, եթե անգամ ցեղասպանությունը ճանաչվի Թուրքիայի կողմից, մի քանի սերունդ հետո կարող է միայն հասարակությունն առողջանալ․ պետք է  հաշվի առնել, որ ցեղասպանության հետևանքով մի քանի սերունդ ենթարկվել է տրավմայի:

“Իսկապես դժվար է, սակայն նկատելի են տեղաշարժեր: Նկատելի են փոփոխություններ՝ կապված դատական գործընթացների հետ, զոհերի ժառանգները պահանջում են փոխհատուցում: Այս տարի 46 գործ կա դատարանում, որոնք կապված են ֆինանսական փոխհատուցման հետ: Ֆինանսական եւ դատական գործընթացները, կարծում եմ,  կնպաստեն այդ շարժումների ակտիվացմանը”,- նշեց նա:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0