a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Հարկավոր է կանգնել անձրևի տակ ու լսել, թե ինչպես են կաթիլները խլացնում լույսի լռությունը:”. Նարեկ Կիրակոսյան

f2bc521679904d4dd5fc57f80536b369

Հունիսի 3-ին “Լոֆթ” ինքնազարգացման կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում  երիտասարդ գրող, ժամանակակից հայ պոեզիայի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկի՝ Նարեկ Կիրակոսյանի հետ: Իսկ առիթը հեղինակի թվով երկրորդ գիրքն էր՝ “Մեդիտացիան”, որի մեջ ներառված են Նարեկի շուրջ վեց տասնյակ բանաստեղծություններ և էսսեներ: Գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել նախորդ տարի, իսկ այս անգամ հյուրերը առիթ ունեցան լսելու հեղինակին, ով անձամբ կարդում էր իր բանաստեղծություններն ու էսսեները:

Հանդիպումը ուղեկցվեց նաև ներկաների և Նարեկի անմիջական շփում-զրույցներով:Երիտասարդ գրողը անկեղծանում է՝ գրականությունը գայական խանգարումներով դեպի անհայտը հասնելն է: Պոեզիան՝ մեծ Խիզախում է, պիտի ուժեղ լինել ու կրել այդ վիթխարի տառապանքը: Հարկավոր է կանգնել անձրևի տակ ու լսել, թե ինչպես են կաթիլները խլացնում լույսի լռությունը: Ես բացակա պատկերների համադրությունն եմ փորձում վերարտադրել գերիրականության մեջ:

Այն հարցին, թե ինչ է զգում, երբ ստեղծագործում է, երիտասարդ բանաստեղծը ժպտալով, բայց և վստահ, գիտակցաբար ասաց տառապանք, իսկ ավարտելուց՝ միմիայն հանգստություն:
– Շատ կարևոր է “ոսկե ճոպանի” վրա ճիշտ “շարել” ադամանդե բառերը, որ զրնգան  ու երբ տատանվում է ճոպանը, այդ  ժամանակ ամենը վերածվում է   “ժամանակի սիմֆոնիայի”:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0