a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը

books

Մարտի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության դահլիճում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը։ Այդ մասին հաղորդում է նախարարության հասրակայանության հետ կապերի բաժինը։

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Շնորհանդեսին կմասնակցեն անվանի գիտնականներ, քաղաքագետներ, թուրքագետներ, լեզվաբաններ, հասարակական գործիչներ, մտավորականներ:

Կներկայացվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի «Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1941-1991 թթ.», ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանի «Սիրիահայերի արդի իրավա–սոցիալական հիմնախնդիրները ՀայաստանիՀանրապետությունում», պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանի «Հայպարբերական մամուլի պատմություն» (1900-1922թթ.), ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի «Գրական արևմտահայերենի ուսումնասիրության պատմություն» և «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղիները», ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի «Գրական Սփյուռք-2016. Տարեգիրք», ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանի «Գրաբարի ներկայացումը համընդհանուր ցանցային լեզվի բառարանայինհամակարգում», ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանի «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի  հասարակական–քաղաքական դիսկուրսում», ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի «Սփյուռքի ներդրումային ներուժի բարձրացման ուղիները ՀՀտնտեսությունում», ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, ՍԴ խորհրդական Վլադիմիր Վարդանյանի «Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտմանև հետևանքների վերացման իրավական հիմնախնդիրները», ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Տիգրան Ղանալանյանի «Ներքին տեղաշարժերը Հայկականսփյուռքում 1950-1980-ական թթ.» աշխատությունները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0