a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հրատարակվել է սփյուռքահայ մտավորականի «Հայ գիրքը Ամերիկայի մեջ» մատենագիտական հետազոտությունը

Culture.AM Hovsepyan

Հովսեփ Նալբանդյանը՝ սփյուռքահայ անվանի գրող, թարգմանիչ, մատենագետ, գրականագետ  տասնյակ գրքերի, դասագրքերի, հանրագիտարանների հեղինակ է: Օրեր առաջ Ազգային գրադարանում տեղի ունեցավլ Հովսեփ նրա «Հայ գիրքը Ամերիկայի մեջ» գրքի հայաստանյան շնորհանդեսը, որը հեղինակի տասնամյակների հետազոտական ու մատենագիտական պրպտումների արգասիքն է:
Նալբանդյանն այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում, որտեղ դասավանդում է Բևեռլի Հիլզի լեզվաբանական քոլեջում:
Ինչպես տեղեկանում ենք Azatutyun.am կայքից, Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը նշել է, որ  Նալբանդյանը մեր լուրջ մտավորականներից է և Միացյալ Նահանգներում մեծ գործունեություն է ծավալում։

«Ամերիկահայ գրքի պատմությունը» խորագրով  գրքի առաջին հատորը լույս է տեսել 2011 թվականին, որից հետո Հովսեփ Նալբանդյանի խոսքով՝ ինքն ավելի եռանդուն է սկսել աշխատել․ երկու-երեք տարիների ընթացքում բավական գրքեր է գտել, որոնք չկային առաջին գրքի մեջ, այնուհետև սկսել է մատենագիտական աշխատանքը ճոխացնել, զարգացնել, գրքեր պրպտել, գտնել, այնպիսի գրքեր, որոնք նույնիսկ Հայաստանում չկան, քանի որ ժամանակին՝ 1930-50-ական թվականներին կուսակցական մարդիկ, որոնք հակախորհրդային էին, իրենց գրքերը տպագրում էին ընդամենը 100-150 օրինակ, տարածում էին ընկերական, ազգականական շրջանակի մեջ և չէին ուղարկում ոչ մի գրադարան։

Միացյալ Նահանգներում լույս տեսած առաջին հայերեն գրքի պրպտումներում հեղինակը հասել է մինչև 1857 թվականը, երբ Նյու Յորքում տպագրվել է «Աշխարհապատումը»։ Նրա փոխանցմամբ 1857-ին հաջորդած 30-35 տարիներին հրատարակվել են բացառապես կրոնական գրքեր, մեկնաբանություններ, Ավետարանի թարգմանություններ, իսկ 1885-90 թվականներից հետո կուսակցությունների մուտքը  Ամերիկա պատճառ է հանդիսացել, որպեսզի հիմնվեն նոր տպարաններ և տպագրվեն ավելի շատ հեղափոխական, կուսակցական բնույթ ունեցող գրքեր։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0