
05/05/2015
|
Ղուրանը հայերեն է թարգմանվել

Sabah օրաթերթի կայքի փոխանցմամբ, Աշխարհում առաջին անգամ մուսուլմանների և իսլամ կրոնի սուրբ գիրքը՝ Ղուրանը, հայերեն է թարգմանվել: Ըստ տեղեկավտության, թարգմանությունն իրականացրել է Անկարայի համալսարանի Պատմության, աշխարհագրության ու լեզվի ֆակուլտետի Հայոց լեզվի ու մշակույթի բաժնի ասպիրանտ Յավուզ Այդընը: 2500 էջից բաղկացած Ղուրանի հայերեն տարբերակը խմբագրել է «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Նշենք, որ գիրքը գրված է և արևմտահայերեն, և արևելահայերեն: Տպագրվել է ընդհանուր 4000 օրինակ: