a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեդեա Աբրահամյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը՝ Սպենդիարյանի տուն-թանգարանում

Medea-Abrahamyan

Ապրիլի 8-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Մեներգ թավջութակի համար» խորագրով գրքի շնորհանդեսը: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ գրքի հեղինակը Ռոզա Եղիազարյանն է: Գրքում ներկայացված է ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, լեգենդար թավջութակահար Մեդեա Աբրահամյանի կյանքի և գործունեության հետաքրքրական դրվագները:

«Մեներգ թավջութակի համար» կենսագրական վիպակը մանրամասն ու անմիջական անդրադարձ է Մեդեա Աբրահամյանի ստեղծագործական կյանքի ուշագրավ դեպքերին, նշանավոր արվեստագետների հետ նրա հանդիպումներին, համերգային շրջագայությունների մասին երաժշտի մտորումներին:

Գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0