a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
26/03/2015

Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը

Culture.am Xnko Aper

Այսօրվանից մինչև ապրիլի 2-ը Երևանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը:  Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ մշակութային ծրագրի նպատակն է նպաստել երեխաների և պատանիների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանն ու մանկապատանեկան ընթերցանության խթանմանը, մանուկների ու պատանիների համար ստեղծված երաժշտական ստեղծագործությունների հանրայնացմանը: Շաբաթի ամենամյա կազմակերպումն ակնկալում է մանուկների և պատանիների շրջանում գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն և մանկապատանեկան գիրք-ընթերցող կապի ամրապնդում: Թիրախային խմբերն են` մանուկներ, պատանիներ, մանուկների համար ստեղծագործող արվեստագետներ և մանկապատանեկան գրքի ու երաժշտության ոլորտների աշխատակիցներ:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությամբ ազդադարվում է գրքի շաբաթի մեկնարկը: Մինչև ապրիլի 2-ը շարունակվող Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա միջոցառումների շրջանակում գրադարանում կանցկացվեն ցերեկույթներ, գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ:

 

Ավելին՝ Panorama.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0