a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մեր երկիրը դատարկվում է, մշակութային արժեքները տրորվում են, հիմա էլ հասել ենք բուհական համակարգը կործանելուն»

46_big

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը դրական է գնահատում առաջիկա տարիներին երևանյան բուհերը մարզեր, առաջին հերթին` Գյումրի տեղափոխելու առաջարկը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ առաջարկությունը ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանին է, հիմքում ընկած է փորձարարական բիզնես նախագիծ. «Մենք չունենք ֆինանսական բավարար միջոցներ, բայց ունենք զանազան խնդիրներ: Խնդիրներից մեկը մայրաքաղաքի գերխտացում է: ՈՒսանողությունը մեծ տոկոս է կազմում, այդ ամենը ազդում է նաև տրանսպորտային երթևեկության վրա: Այսօր ուսանողներն առանց մեքենայի դասի չեն գնում»:

Ստացվում է` բուհական համակարգի շենքերի բեռնաթափումը կթեթևացնի մայրաքաղաքը, կծաղկեցնի Գյումրին, հետագայում նաև այլ մարզերը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նկատեց, որ վերջին շրջանում մեր հասարակությունը ներքաշվում է  այնպիսի անառողջ գաղափարական մթնոլորոտի մեջ, որ առաջացնում է վտանգավոր լարումներ. «Ամիսներ առաջ քննարկում էինք`Միկոյանի արձանը դնե՞լ, թե՞ չդնել: Վերջում պարզվեց, որ Միկոյանի արձանը ձուլարանում կորել է, հարցը կարծես այդպես փակվեց: Դեմ եմ այս փոփոխություններին: Պատմականորեն ձևավորվել է միջավայր, պատմականորեն ձևավորվել են բուհեր: Այն ուսանողները, ովքեր գալիս են Երևան սովորելու, գալիս են նաև մշակութային միջավայրի մեջ լինելու: Դասը չէ միայն, այլև մայրաքաղաքային դաստիարակությունը: Սա աղետալի ծրագիր է: Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է մնա իր տեղում: Դա նույնն է, թե Օքսֆորդի համալսարանը տեղափոխեն Լիվերպուլ, Քեմբրիջի համալսարանը` Լոնդոն: Չի՛ կարելի: Մանկավարժական համալսարանն ո՞ւր եք տեղափոխում: Մանկավարժական ինստիտուտ  կա Գյումրիում, մանկավարժական համալսարան` Վանաձորում: Տարբեր մարզերում` Գավառում, Գորիսում կան բուհեր,  Իջևանում համալսարանի մասնաճյուղ կա և այլն»:

Գրականագետի կարծիքով` սա հերթական փորձությունն է, որ դնում ենք մեր ժողովրդի առջև, պետք է հեռու մնալ նման փորձություններից և բարելավել արժեքները:

Սաշուր Քալաշյանը պնդեց, որ  չունենք այլ ճանապարհ: Նա նկատեց, որ մեր երիտասարդները տարհանվում են և էլ չեն վերադառնում իրենց բնակավայրերը:  Դավիթ Գասպարյանը նկատեց, որ մենք պետք է մտածենք որակյալ կրթություն տալու մասին. «Եթե բուհերը տեղափոխեցիք, ո՞ր մասնագետն է գնալու: ՈՒսման որակն ընկնելու է: Լավին ձգտելու փոխարեն, վատին ենք գնում: Երևանը առաջվանը չէ, բնակչությունը նվազել է, փողոցները դատարկ են: Մենք մարդու պահանջ ունենք, մեր երկիրը դատարկվում է, մշակութային արժեքները տրորվում են, հիմա էլ հասել ենք բուհական համակարգը կործանելուն: Գյումրին չքնաղ քաղաք էր, բայց ի՞նչ կատարվեց, ավերակ է հիմա»:

Ինչևէ, բարձրագույն ուսումնական հաստատությունները Երևանից Գյումրի տեղափոխելու առաջարկը դեռ կքննարկվի: Շուրջ մեկ տարի առաջ  մշակույթի նախարարության` Գյումրի տեղափոխելու հարցն էր քննարկվում: Բայց մնաց իր տեղում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0