a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
24/11/2014

Մուսա լեռան դասերը

00111
Ներկայացվեց Ասատուր Փաշայանի «Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքը

2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100—ամյակի տարում լրանում են նաեւ հրեա գրող Ֆրանց Վերֆելի (1890—1945թթ.) ծննդյան 125–ամյակը, եւ այդ առթիվ ընթերցողի սեղանին է դրված երեւանցի պատմաբան—աղբյուրաբան, մշակութաբան գրող, արմատներով մուսալեռցի Ասատուր Փաշայանի «Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքը։

Երեկ լրացավ նաեւ հեղինակի ծննդյան 70—ամյակը, եւ նրա տարեդարձն ու գրքի լույս աշխարհ գալը նույն օրը հանդիսավորապես նշվեցին Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրա դարանում։
Մուսալեռցի Փաշայան ընտանիքի մասին խոսք ասաց Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր—տնօրեն Հովհաննես Այվազյանը։
Մուսալեռցի բանասեր, հասարակական—քաղաքական գործիչ, Մուսա լեռան 1915 թվականի հերոսական ինքնապաշտպանության ականատես Ալեքսանդր Փաշայանը (1909—1965թթ.)՝ Ասատուր Փաշայանի հայրը, 1965 թվականին Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում հանդես է եկել Վերֆելի վեպին նվիրված դասախոսություններով, իսկ «Էջմիածին» ամսագրի նույն տարվա բացառիկ համարում հեղինակել խորհրդային Հայաստանում Վերֆելի վեպին նվիրված առաջին հոդվածը։
Ինչպես նշված է ներկա հետազոտության ծանոթագրությունում, դյուցազնավեպին նվիրված աշխատությունում շուրջ 500 հղման հենքի վրա գիտական շրջանառության մեջ են դրվել եւ համակողմանի քննվել բազում արժեքավոր փաստեր՝ վկայություններ, խորհրդանշական գաղափարներ։ Ներկայացված են հայերեն երեք թարգմանությունները՝ Սոֆիայում, Երեւանում եւ Անթիլիասում, ինչպես նաեւ արվեստի եւ գիտության հայ եւ օտարազգի ութսուն գործիչների (Գարեգին Նժդեհ, Հրաչյա Աճառյան, Պարույր Սեւակ, Միխայիլ Դուդին, Բոգդան Գեմբարսկի, Լյուդմիլա Մոտալովա, Աննա Զեգերս, Յաիր Աուրոն եւ ուրիշներ) կարծիքները վեպի մասին։
Գիրքը լույս է տեսել բանասիրության դոկտոր Անուշավան Զաքարյանի առաջաբանով, որում գրախոսը տեղեկացնում է. «Ցայսօր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպին նվիրված հայերեն առանձին մենագրություն չի հրատարակվել ոչ Հայաստանում, ոչ էլ սփյուռքում։ Ասատուր Փաշայանի սույն մենագրությունը լրացնում է այդ բացը»։
Առանձին քննարկված են վեպի թատերական ներկայացումները Հայաստանում եւ աշխարհում։
Ավելին՝ HHPress.am կայքում
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0