a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
29/04/2015

Յանկովսկին հպարտ է, որ գտնվում է Հայաստանում

Culture.AM Yankovski

Իրավունք-ի փոխանցմամբ “Գրական տապան-2015″ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է գերմանացի գրող, հրապարակախոս, Գերմանիայի գրողների միության անդամ  ՅՈՒՐԳԵՆ ՅԱՆԿՈՎՍԿԻՆ:
Գրողը Հայաստան է այցելել, որպեսզի ընթերցողին ներկայացնի իր հեղինակած երկու գրքերը`”Ափ մը մոխիր”, որտեղ ներառված են Հայոց ցեղասպանության զոհ դարձած արեւմտահայ գրողների ստեղծագործությունները եւ “Ուրացված-մոռացվա՞ծ”, որտեղ ներկայացված են հայ եւ գերմանացի աշակերտների շարադրությունները` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Նախապես հայ եւ գերմանացի աշակերտների համար հայտարարվել էր Հայոց ցեղասպանության թեմայով շարադրության մրցույթ, որի արդյունքում ընտրվել են լավագույնները եւ տպագրվել մեկ գրքում: Գրքերը հրատարակվել են հինգ հարյուր տպաքանակով եւ առաջիկայում կթարգմանվեն մի քանի լեզուներով: Երկու գրքերն էլ հրատարակվել են Գերմանիայում, որոնք առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորելով` փաստեց, որ գրքերը Հայաստանի եւ Գերմանիայի գրողների միությունների աշխատանքի արդյունքն են:
Անձամբ Յ. Յանկովսկին հպարտ է, որ գտնվում է Հայաստանում, ինչը նա չթաքցրեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ.
– Հպարտ եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում էի: Հայաստանը եւ Սաքսոնիա-անհալտ երկրամասը ունեն համագործակցության եւ ընկերական մեծ կապեր: Ուրախ եմ` այսօր հայ ընթերցողին ներկայացնել այն գրքերը, որոնք հրատարակվել են Գերմանիայում եւ վերաբերում են հային ու Հայաստանին:

Ավելին՝ Iravunk.com կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0