a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/11/2014

«Նախորդ դարից մահվան տանն եմ, որտեղից էլ գրում եմ». Լույս տեսավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» գիրքը

Mher_Yenoqyan_1

«20 տարեկանում ես ստացա մահվան թուղթ: Հա՛, հա՛: Դա թուղթ էր այն մասին, որ ես այսուհետ չկամ: Իսկ իմ բոլոր փորձերն ապացուցելու, որ ես ՈՂՋ եմ, որ կարող եմ սիրել, կարոտել, արտասվել, նկարել, տխրել, տառապել, հրճվել…ռոբոտ-դատավոր-գերեզմանափորները չէին էլ կարող տեսնել. նրանք հոգու աչքեր չունեն: Նախորդ դարից մահվան տանն եմ, որտեղից էլ գրում եմ»: Այս խոսքերով է սկսում իր՝ «Դեպի ցմահ ազատություն» գիրքը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, որտեղ նա «Մահվան տուն» է անվանում բանտը: 1975 թվականին ծնված Մհեր Ենոքյանը 1996 թվականին, երրորդ կուրսում՝ 20 տարեկանում, մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ եւ ցմահ դատապարտվել: Մհերն իրեն մեղավոր չի ճանաչում մինչ օրս:

Արդեն 19 տարի անազատության մեջ գտնվող Մհեր Ենոքյանը հասցրել է հրատարակել 3 գիրք, իսկ «Դեպի ցմահ ազատություն» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, նրա չորրորդ գիրքն է: «Հետք» ինտերնետային պարբերականի, «Անմեղության հայկական ծրագիր» հ/կ-ի և ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիների նախաձեռնությամբ հրատարակված այս գիրքը պատմում է 1990-ական թվականներին անկախ Հայաստանի արդարադատության մասին՝ թե ինչպես է հեղինակը 20 տարեկանում հայտնվել բանտում, ինչպիսի դաժան պայմաններում են գոյատեւել ինքը եւ իր բանտակիցները: «Մահվան տանը մարդկանց փակում են խցում, չեն թողնում պահել տնային բույսեր, կենդանիներ, չեն թողնում ներկեր, գույներ ունենալ, չեն թողնում երաժշտական գործիքներ ունենալ: Ոնց կուզեի դաշնամուր նվագել, ձկներ պահել, սենյակային բույսեր խնամել…Այսպես առաջին յոթ տարին մենք ապրեցինք առանց մաքուր օդի, առանց խցից դուրս գալու…»,- բանտում անցկացրած իր առաջին տարիներն այսպես է ներկայացնում Մհեր Ենոքյանը գրքում:

Ավելին՝  Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0