a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
17/04/2015

Նշանավոր օտարերկրացիների կարծիքները` երեք գրքում

Culture.AM Book

Irates.am-ի փոխանցմամբ Ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (հասցե` Իսահակյան 38) տեղի կունենա հանդիպում «Հայագիտակ» հրատարակչության ստեղծագործական անձնակազմի հետ: Միջոցառմանը կներկայացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Սև գիրք. Օտար նշանավոր մարդիկ թուրքական ոճիրների և հայոց ցեղասպանության մասին» գրքի ռուսերեն հրատարակությունը և «Երկիր դրախտավայր. Օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», «Եղբայրական օգնություն հայերին» գրքերը:

«Սև գիրք. Օտար նշանավոր մարդիկ թուրքական ոճիրների և հայոց ցեղասպանության մասին» գիրքը` օտարազգի հեղինակների ներկայացմամբ, լուսաբանում է XIX դարավերջից մինչև XX դարի առաջին քառորդի ողբերգական իրադարձություններն ու դրանց դրդապատճառները:

«Եղբայրական օգնություն հայերին» գրքի ստեղծմանը մասնակցել են անվանի մտավորականներ, իսկ գեղարվեստական ձևավորման և նկարազարդման գործում մեծ ներդրում են ունեցել հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկին և Վարդգես Սուրենյանցը: Աշխատությունը լույս է տեսել 1897-ին, հավելումներով և մշակումներով վերահրատարակվել` 1898-ին:

«Երկիր դրախտավայր. Օտարերկրացիները Հայստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գրքում տեղ են գտել ավելի քան 300 օտարերկրացի նշանավոր մատենագիրների, ճանապարհորդների, քարտեզագիրների, պատմիչների, քաղաքական, ռազմական, պետական, կրոնական գործիչների, գիտության, մշակույթի, գրականության անվանի ներկայացուցիչների բնութագրերը Հայաստանի և հայերի մասին:

Մանրամասները՝ Irates.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0