a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ հրատարակչության և Համազգային հայ կրթական և մշակութային միության ջանքերով հրատարակվել են նոր գրքեր

eph
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել «Արդի հայերենի հիմնախնդիրներ», «Հայոց եղեռնապատումի գրականությունը», «Աբեղյանական ընթերցումներ», «Լեզվաբանության պատմություն» գրքերի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժինը, գրքերը տպագրվել են ԵՊՀ հրատարակչության և Համազգային հայ կրթական և մշակութային միության ջանքերով: Դրանցից երեքը միջազգային և հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուներ են:

Միջոցառմանը ներկա են  եղել կրթական և հետազոտական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, անվանի լեզվաբաններ, գրականագետներ, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ,  ուսանողներ և ուրիշներ:

Միջոցառման ավարտին ներկայացվեցին նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից տրամադրվող «Հակոբ Կարապենց» միանվագ կրթաթոշակի արժանացած 5 լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակների անունները:

Լուսանկարը՝ ԵՊՀ արխիվի

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0