a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Նպատակը մեկն է` բացել նրանց աչքերը, ովքեր նայում են ու չեն տեսնում”

Culture.am

Դե՜, առաջներում գեհեն ենք տեսել:
Զազրելի բաներ` հենց մեկ դար առաջ:
1915-ը շատ խորն է դաջված մեր ուղեղներում:
Այսօրվա կյանքն ու ճգնաժամերը խամրում-ցնդում են
ցեղասպանության ահ ու սարսափի ճիչերի ձայնից: 

Ալան ՈւԱՅԹՀՈՐՆ

Կանադացի բանաստեղծ, քաղաքագետ Ալան Ուայթհորնը Հայաստանում է “Գրական տապան”  փառատոնի շրջանակում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարլիցի շեմին պատրաստել է “Հայոց ցեղասպանություն. կարևոր տեղեկատու ուղեցույց”, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը ավելի քան 400 էջ ունեցող հանրագիտարանի տեսքով:
Որպես ակադեմիկոս՝ Ալան Ուայթհորնը գրում է Հայոց Մեծ Եղեռնի, ցեղասպանության, մարդու իրավունքների մասին: Որպես պոետ՝ ուսումնասիրում է ցեղասպանության խնդիրները և դրա ազդեցությունը հայկական սփյուռքի ինքնության վրա: Հեղինակ է մոտ 150 ակադեմիական և լրագրային հոդվածների, մի շարք գրքերի, որոնցից են ՝ “Արդար բանաստեղծություններ. անդրադարձ հայոց եղեռնին”, “Նախնիների ձայները. ինքնություն, ազգային արմատներ և վերհիշելով եղեռնը”, “Հայոց եղեռնը. դիմակայություն անտարբերության իներցիային”։ 2012-ին Երևանում լույս է տեսել նրա “Վերադարձ դեպի Հայաստանե (Return to Armenia) բանաստեղծությունների երկլեզու ժողովածուն, որն էլ հեղինակը կներկայացնի “Գրական տապանին”։

Ալան Ուայթհորի բանաստեղծություններից մի քանիսը մեջբերվել են Կանադայի կառավարության` Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված խորհրդարանական քննարկումների ժամանակ:

Անդրադառնալով մեր “Ցեղասպանության ճանաչման հարցում ի՞նչ դեր կարող է ունենալ գրականությունը” հարցին` ասաց, որ քաղաքագիտության պրոֆեսոր է ավելի շատ մտավոր տիրույթում, բանաստեղծությունը սրտում է կրում. “Ցեղասպանության թեման համակողմանի ուսումնասիրության կարիք ունի, քաղաքագետներին պետք է խթանել ինչպես մտքով, այնպես էլ հույզերով”:
Պատասխանելով հարցին`ինչո՞ւ է Ցեղասպանության մասին գրում, ասել է` աշխարհին բան ունեի ասելու: Իրեն համարում է բանաստեղծի վերարկու հագած գիտնական: Թարգմանիչ Արամ Արսենյանը նկատում է, որ Ալան Ուայթհորն ինքն էլ չի կարողանում կողմնորոշվել` ավելի շատ գիտնակա՞ն է, թե՞ բանաստեղծ. “Նրա բանաստեղծությունները եթե ընթերցեք, կնկատեք, որ այնտեղ ավելի շատ ցեղասպանագետի խոսք է, քան բանաստեղծի: Բայց քանի որ էությամբ բանաստեղծ է, չի կարողանում չգրել: Ամեն օր գրում է: Նպատակը մեկն է` բացել նրանց աչքերը, ովքեր նայում են ու չեն տեսնում, բացել նրանց ականջները, ովքեր չեն լսում, և նրանց բերանները, ովքեր չեն խոսում: Նա իր ողջ կյանքում հետապնդել է ցեղասպանության ճանաչման նպատակը և մեծ աշխատանք է կատարել, ինչի արդյունքում թուրքերը նրա համար գլխագին էին սահամանել, բայց Ալանին հաջողվել է խուսափել և այսօր նա Հայաստանում է”:

Ի դեպ, Ալան Ուայթհորնը 25 տոկոսով է հայ (տատն է հայուհի), բայց հաճախ տարբեր առիթներով հայտարարում է, որ ինքը կանադահայ է: Նրա մեծ մայրը որբացել է Եղեռնի ժամանակ, չի հիշում ոչ իր անունը, ոչ ծնողներին, չգիտի, որ քաղաքում կամ գյուղում է ծնվել: Մեծ մոր ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ Ալանը որոշել է դառնալ ցեղասպանագետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0