a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
08/12/2014

Շիրազն առաջինն էր, ով խոսեց ցեղասպանության մասին

скачанные файлы

Դեկտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ հայ մեծանուն բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ 100-ամյակին նվիրված երեկոն, որն ամփոփեց տարվա ընթացքում Շիրազին նվիրված միջոցառումները: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆԸ, ամբողջ տարին նվիրված էր Շիրազի ստեղծագործություններին. “Շիրազի հոբելյանին են նվիրված Երեւանում եւ մարզերում անցկացվող մի շարք միջոցառումներ: Այս տարի նշել ենք մշակույթի ականավոր գործիչների բազմաթիվ հոբելյաններ, եւ կարելի է ասել, ամփոփում ենք արդյունքները` Շիրազին նվիրված համերգով”:
Ի դեպ, 2015 թվականին մշակույթի նախարարության առաջարկությամբ կսկսվեն բանաստեղծի երկերի ամբողջական ժողովածուի հրատարակման աշխատանքները:
“Իրավունքի” հետ զրույցում շիրազագետ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ շեշտեց. “Շիրազն առաջիններից էր, որ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այն տարիներին այդ մասին քչերը համարձակություն ունեին խոսելու: Նրա ավանդը մեր ժողովրդի պատմության եւ մշակույթի ոլորտում անգին է: Շիրազը կարեւոր դեր է խաղացել անկախության կայացման եւ հայոց լեզվի ու արժեքների պահպանման գործում: Այսօրվա միջոցառումն ուղղված էր բանաստեղծի մեծարմանը, սակայն ցավոք կենդանության օրոք Շիրազին նմանատիպ համերգներ չեն նվիրվել, թեեւ նա հայ մեծ պոետ էր, ում սիրում եւ գնահատում էր ժողովուրդը”:

“ՃԻՇՏՆ ԱՍԱ, ՇԻՐԱԶԻ ՔԱՆԻ՞ ՆԱՄԱԿԻՆ ՉԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ…”

-Պարոն Մուրադյան, միջոցառման ավարտին հանդիսատեսը այսպես արձագանքեց. վե՞րջ, բայց ինչո՞ւ այսքան կարճ…
– Կարոտել էին երեւի Շիրազին ու նրա գործերին, հետո Շիրազի պոեզիան նման առիթներով գոնե պետք է հնչեցնել տեւական: Միջոցառման միակ պակասությունը երեւի թե դա էր, թե չէ ընդհանուր գեղարվեստական մակարդակը բարձր էր եւ Շիրազին արժանի միջոցառում էր: Իսկապես, խորհրդային ժամանակներում Շիրազն այսպիսի մեծարման չի արժանացել, չնայած` խորհրդային նախկին ղեկավարները քիչ առաջ դժգոհեցին, թե մենք էլ ենք մեծարել, մենք էլ ենք գնահատել: Նրանց ես պիտի հարցնեի` ճիշտն ասա, Շիրազի քանի՞ նամակին չես պատասխանել: Ինձ թույլ չտվեցի, որովհետեւ տարիքով մեծ էր ինձանից:

Մանրամասները՝ Iravunk.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0