a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ASALA-ի չբացահայտված անդամի տեղեկություններն ամփոփվել են «Պայթյուններ Թուրքիայում և … ոչ միայն» գրքում

ԱՍԱԼԱ

Լիբանանի «ՍՓԻՒՌՔ» պարբերաթերթը լույս է ընծայել Կարո Վարդանյանի «Պայթյուններ Թուրքիայում և … ոչ միայն» գիրքը:

Գիրքը պատմում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) չբացահայտված անդամներից մեկի տրամադրած տեղեկությունները, որոնցից շատերը առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Այդ խորհրդավոր անձնավորությունը հեղինակ է Թուրքիայի և թրքամետ մի շարք երկրների շահերի դեմ իրականացված ավելի քան 100 պայթյունի: Նրա պատմությունները հեղինակը համալրել է տարիների իր ուսումնասիրությունների արդյունքում հավաքած տեղեկություններով, որոնք օգնում են ամբողջական պատկերացում կազմել ASALA-ի ստեղծման նախադրյալների, նպատակների, զինյալ գործունեության արդյունքների և ներքին խոհանոցին առնչվող բազում հարցերի մասին:

Նյութի մատուցումն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով, այն ներկայացված է որպես իրապատում վեպ՝ այդ ժանրին բնորոշ գրականգեղարվեստական հնարանքներով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0