a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կկայանա պատմաբան, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանի «Արցախի գորգագործական մշակույթը» գրքի շնորհանդեսը

գորգ․

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հունիսի 4-ին, ժամը 14:00-ին կկայանա պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանի «Արցախի գորգագործական մշակույթը» գիտական աշխատության շնորհանդեսը:

Ինչպես տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից, այս աշխատությամբ ներկայացված է Արցախի գորգագործական մշակույթի պատմաազգագրական ընդհանուր նկարագիրը, որում ավանդույթների ու առանձնահատկությունների բացահայտմանը զուգահեռ ներկայացված են նաև դրանց տարածման շրջանները՝ հարավ-արևելյան Կովկասը, հյուսիս-արևմտյան Իրանը և փոքրասիական գորգագործական կենտրոնները:

Աշխատությունն անգլերեն հրատարակել է գիտական շրջանակներում լայն ճանաչում ունեցող գերմանական «Սքոլարս պրեսս» հրատարակչությունը: Որպես Արցախի գորգագործական մշակույթին նվիրված առաջին օտարալեզու պատմաազգագրական ուսումնասիրություն, այն նշանակալի ներդրում է հայոց պատմամշակութային ժառանգության այս կարևոր ոլորտի հետազոտման և միջազգային գիտական հարթակում հայկական մշակույթի մասին համապարփակ պատկերացում ստեղծելու հարցում:

Աշխունջ Պողոսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1972 թվականին աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում, 1978-2005 թվականներին՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: Ներկայում աշխատում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես գլխավոր մանագետ:

Հեղինակ է հայոց գորգագործական մշակույթի ծագումնաբանությանն ու առանձնահատկություններին վերաբերող շուրջ քառասուն գիտական հոդվածների:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0