a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սյունիքի մարզ. պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը» կնպաստի հայրենաճանաչությանը և կխթանի զբոսաշրջությունը

syunik

«Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանը և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 20-ին «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրին «Սյունիքի մարզ. պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը»։ Այն պատրաստվել և տպագրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում. փոխանցում է ՀԵՀ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Շողինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ուղեցույցը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, տպագրվել է 2000 օրինակով։ Նպատակն է նպաստել Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը։ Քարտեզ-ուղեցույցը ունի նաև կրթադաստիարակչական, ճանաչողական նպատակ։ Այն նախատեսված է էկոտուրիզմի ցանկացած տեսակ նախընտրող հայ և այլազգի զբոսաշրջիկների համար։

Սամվել Կարապետյանը նշեց, որ կաշխատեն բոլոր մարզերի վերաբերյալ նման ուղեցույցներ պատրաստել։ Նա տեղեկացրեց, որ ուղեցույցում նշված է մոտ 200 հուշարձան։ Սամվել Կարապետյանը շեշտեց, որ ուղեցույցը կնպաստի հայրենաճանաչության խորացման գործին։

Քարտեզ-ուղեցույցի շնորհիվ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան իրազեկվելու Սյունիք աշխարհին, բնաշխարհին, բնական, պատմական հուշարձաններին։ Քարտեզ-ուղեցույցն անվճար տրամադրվել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին։ Այն հասանելի է նաև համացանցում։

Ի դեպ, նախորդ տարի ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում տպագրվել են նաև Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի քարտեզ-ուղեցույցներ։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0