a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Պարզապես չպետք է շնորհանդեսի բուն էությունը վաճառքի վերածել, այլապես այն սկսում է հիշեցնել առևտրի սրահ կամ բիզնես գործարք»

11311761_810994988950398_371600602_n

Գրքի շնորհանդեսը վերածվել է շնորհանդես-վաճառքի: Գրքի ծնունդն այսօր նշվում է  ամենատարբեր վայրերում: « Բաժակաճառերը», բեմից ասվող պաթետիկ խոսքերն ու գովեստները պարտադիր չեն: Եվ ամենևին էլ պարտադիր չէ գիրքը միջոցառման մասնակիցներին նվիրելը կամ իբրև ցուցանմուշ ներկայացնելը: Դրանք պարզապես վաճառվում են:

 

 «ՄԵՂՔ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԲՈՂՈՔԵՄ ԳՐՔԵՐԻՍ ՎԱՃԱՌՔԻՑ»

 

-Ճիշտն ասած,այդքան էլ վատ բան չեմ տեսնում դրանում, եթե քաղաքակիրթ ձևով է արվում, այսինքն, ոչ պարտադրաբար,- թեմայի շուրջ իր կարծիքը հայտնեց բանաստեղծ, արձակագիր Արմենուհի Սիսյանը:- Թող ներկայացված լինի գիրքը, ցանկացողն էլ՝ գնի: Մեզանում գիրք գնելու մշակույթը հետընթաց է ապրել,ասես գիրքը նրա համար է ստեղծվում, որ հեղինակը նվիրի: Մարդիկ երբեմն զարմանում են, որ գրքին կարելի է փող տալ, բայց չէ՞ որ այն նույնպես արտադրանք է և ոչ պակաս կարևոր, քան զանազան-զարմանազան մանրուքներ, որոնք հենց այնպես, միանգամյա գնվում են ու մի կողմ շպրտվում: Գրողն ինքն էլ է երբեմն անհարմար վիճակի մեջ ընկնում, երբ իրենից սպասում են նվեր ստանալ գիրքը, որի վրա ինքը գումար է ծախսել և ինքն էլ սեփական օրինակներ կարող է շատ սակավ ունենալ: Պարզապես չպետք է շնորհանդեսի բուն էությունը վաճառքի վերածել, այլապես այն սկսում է հիշեցնել առևտրի սրահ կամ բիզնես գործարք:
-Ինչպե՞ս է ներկայացվում նորընծա գիրքը արտասահմանյան երկրներում:

-Վիեննայում և Շվեյցարիայում մի քանի տեղ ներկա եմ եղել գրողի հետ հանդիպման, որտեղ ցուցադրված են եղել  նրա գրքերից՝ վաճառքի համար: Բայց դա հիմնական շեշտադրում չէր ու դիտվում էր որպես ի լրումն, ածանցյալ մի բան:
-Միշտ չէ, որ ուզածդ գիրքը գնելու համար անհրաժեշտ գումար կա գրպանումդ:

-Ցանկալի է, որ մեր հասարակության համար վերականգնվի այն իրողությունը, որ գիրքը արժեք է, և օրինաչափ բան է գրքին գումար հատկացնելը, ինչը բարի ավանդույթ էր սովետական տարիներին: Այլ խնդիր է` մարդկանց գնողունակ չլինելը: Ցավոք, մեր հասարակության գնողունակ մասը գիրք գնելու կարիք չի ունենում և հակառակը: Այնուամենայնիվ, եթե մարդկանց գիտակցության մեջ օրինաչափ դառնա գիրքը որպես ապրանք,արժեք դիտելու իրողությունը, ապա հաջորդ քայլը կարող է դառնալ և այն գնելու անհրաժեշտությունը: Երբ մարդ մի բանի համար գումար է տալիս,այն ինքնըստինքյան արժևորվում է:

-Ինչպե՞ս են վաճառվում ձեր գրքերը: Ինչքանո՞վ են օգնում շնորհանդես-վաճառքները:

-Իմ «Հեյ Նոյ» պատմվածքների ժողովածուն շնորհանդեսի ժամանակ արագորեն վաճառվում էր, բայց դա ամենևին վաճառատուն չէր հիշեցնում, քանի որ իմ գրող-կոլեգաներից և ընկերներից սրտաբուխ խոսք ունեցողներ եղան,մի քանի հատվածներ ընթերցվեցին, երաժիշտ ընկերներիցս սրահում նվագում էին լարային քառյակով, ես ֆուրշետ-հյուրասիրություն էի կազմակերպել, այնպես որ մինչև վաճառքը լիքը հաճելի բաներ կային և վաճառքը ամենևին միջոցառման նպատակը չէր: Ի դեպ, այս գիրքս նոր լույս տեսնելուց հետո երևանյան բեսթսելլերների մեջ 2013-ի ապրիլին 2-րդ տեղում էր՝ 1-ը թողնելով թուրք Աքրամ Այիսլիի «Քարե ծաղիկներ» նոր թարգմանված ու աղմուկ հանած գրքին: Այս իմաստով, մեղք կլինի, եթե բողոքեմ գրքերիս վաճառքից:

 
11121404_810994688950428_1059029140_n

 

 

«ԻՆՉՊԵՍ ՈՐ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ, ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆ ԷԼ ՎԱՃԱՌՔ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ»

 

Գրող, գործարար Արտոյի (Վարդան Հակոբյան) համոզմամբ շնորհանդես- վաճառքը հնարավորություն է տալիս, առաջին հերթին` հեղինակի ստորագրությամբ  գիրք գնել:

-Կարևորը վաճառվեն  գրքերը, ինչ տարբերություն` ինչ ձևվով,-ասաց նա:- Ինչպես որ փառատոնը ենթադրում է մրցույթ, շնորհանդեսն էլ վաճառք է ենթադրում: Դա ընդունված է ամբողջ աշխարհում: Ավելին, ամեն գրքի համար պետք է ոչ թե մեկ, այլ մի քանի շնորհանդես կազմակերպվի:  Լավ կլիներ, որ դրանք կենտրոնացած  լինեին մի տեղում: Գրքասերներն իմանային, որ տվյալ վայրում օրը մեկ-երկու գիրք է ներկայացվում: Կարելի է ծանոթանալ և’ գրքին, և’ հեղինակին, և’ ձեռք բերել գիրքը` հեղինակի մակագրությամբ:
-Նոր հրատարակվող գրքերին կարելի է ծանոթանալ գրախանութներում: Հատուկ տեղը գրախանութը չէ՞:

-Ո’չ, գրախանութը, եթե դահլիճ չունի, հարմար վայր չէ նման միջոցառումների համար:
-Որքան գիտեմ` ձեր « Արտառոց կամ դեպի փայլուն ապագա» վեպը չեք վաճառել:

– Ես «Արտառոցը կամ դեպի փայլուն ապագա»-ն տպագրել եմ ոչ թե վաճառելու համար, այլ նվիրելու:
-Հաջորդ գիրքը` «Մողեսների արքան», նո՞ւյն սկզբունքով եք հրատարակելու` նվիրելու:
-Ո’չ, հաջորդ գիրքը հրատարակելու եմ վաճառքի համար:

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0