a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է Պարույր Աղբաշյանի՝ ԵՊՀ դասախոսներին նվիրված գրքի շնորհանդեսը

paruyr_aghbashyan

Երևանի պետական համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում կայացավ լիբանանահայ հրապարակախոս, գրականագետ, Միջազգային լրագրողների միության, Հայաստանի ժուռնալիստների միության, Լիբանանի արաբ մամլո ընկերակցության անդամ Պարույր Աղբաշյանի «Երեւանի պետական համալսարան (95 ամեակ). երախտաւոր դասախօսներ (դիմաքանդակային հպումներ)» խորագրով գրքի շնորհանդեսը: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գրքի հեղինակ Պարույր Աղբաշյանը, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, գրականագետներ, դասախոսներ, ուսանողներ:

Ողջյունի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: §Մայր բուհը, Մայր տաճարը յուրաքանչյուրիս մեջ դնում է անջնջելի մի հետք, վառում է մի ջահ, որը ժամանակի ընթացքում մնում է անմար: Եվ այն զգացմունքները, սերը, որ կա յուրաքանչյուր ուսանողի մեջ դեպի Մայր բուհը, աննկարագրելի է, մանավանդ՝ տարիների հեռվից: Այս ամենի վառ ապացույցն է Պարույր Աղբաշյանը: Նա կատարել է մեծ գործ՝ մեկ գրքում ներկայացնելով Երևանի պետական համալսարանի երախտավոր դասախոսների կերպարները, այն մեծամեծներին, ովքեր հայ գրի ու գրականության, հայոց լեզվի տիտաններ եղան, համալսարանը կանգուն պահեցին, սերունդներ կրթեցին ու դաստիարակեցին և իրենց պատգամը փոխանցեցին գալիք սերունդներին¦,-նշեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով գրքի հեղինակին Սփյուռքում, մասնավորապես՝ Լիբանանում, հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, միավորման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու, Հայկական բարեգործական ընդհանուր միության տարբեր հարթակներում գործունեություն ծավավելու, խմբագրական բազմամյա բեղուն աշխատանքի համար: §Պարո°ն Աղբաշյան, Դուք մշտապես կարողացել եք Ձեր խոսքի, գրչի, մտքի ուժով ծառայել և° Սփյուռքին, և° հայրենիքին: Մենք սպասում ենք Ձեր նոր ստեղծագործություններին՝ համեմված այսչափ գեղարվեստական և հասուն խոսքով¦,-հավելեց Հրանուշ Հակոբյանը:

§Այս գիրքը մեր նվիրյալ ուսուցիչների մասին է, ուսուցիչներ, ովքեր, մեծ մտավորական լինելով հանդերձ, նաև մեր հոգու և մտքի ընկերներն էին. Մկրտիչ Մկրյան, Էդուարդ Աղայան, Գևորգ Ջուլհակյան, Հրանտ Թամրազյան, Լևոն Ներսիսյան, այս շարքը կարելի է երկար շարունակել: Եվ Պարույր Աղբաշյանը, ուսանելով նրանց, գիտակցել է, որ այդ մեծերը ժամանակի շունչ ու ոգին էին, և այդ շունչը այսօր առկա է նաև այս գրքում¦,-ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:

Միջոցառման ընթացում ելույթ ունեցան նաև հրապարակախոս, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Երվանդ Տեր-Խաչատրյանը և այլք:

Շնորհանդեսի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքի հեղինակ Պարույր Աղբաշյանը: Նա մասնավորապես նշեց. §1970 թվականից ի վեր կառչած եմ մնացել համալսարանին, հիշողությանս մեջ որպես հերոսներ ունենալով իմ դասախոսներին՝ հավարատիմ եմ մնացել նրանց թողած ժառանգությանը: Արդեն լրացել է Երևանի պետական համալսարանի 95 ամյակը, և շուտով կբոլորի նրա գործունեության հարյուր տարին: Ես նպատակ ունեի այս գրքով նաև ամփոփ ներկայացնել այդ ուղին՝ շեշտադրելով մանավանդ Հայ բանասիրության ֆակուլտետի առաքելությունն ու նրա երախտավոր դասախոսների դերը համալսարանական կյանքում: Եվ այդ իմաստով այս գրքի հրատարակությունը երկար տարիներ երազանք էր ինձ համար

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0