a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ դասական և ժամանակակից պոեզիայի ընթերցումներ «Նարեկացի» արվեստի միությունում

Naregatsi

Մարտի 24-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կանանց տոնի միամսյակի շրջանակում տեղի կունենան հայ դասական և ժամանակակից պոեզիայի ընթերցումներ: Այս մասին հայտնում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գեղարվեստական խոսքի արտիստուհի՝ Թագուհի Ղազարյան:

«Նարեկացի» արվեստի միությունը, հետամուտ լինելով հաշմանդամություն ունեցող անձանց արվեստի դաշտ ներգրավելու առաքելությանը, շարունակում է կյանքի կոչել հատուկ միջոցառումներ, ծրագրեր և նախագծեր:

Այս անգամ միությունում կազմակերպվելիք միջոցառումը հասցեագրված է հաշմանդամություն ունեցող կանանց:

Ներկա կգտնվեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, «Հույսի կամուրջ» և «Ունիսոն» հասարակական կազմակերպությունների հաշմանդամություն ունեցող կանայք:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0