a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/11/2014

«Ջինսի սերունդը»՝ հայերեն, Խանջյանն ու Պաչյանը՝ վրացերեն

s-2_0

Հայաստանյան գրահրատարակչական ոլորտի առաջատար «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը գրքի միջազգային հեղինակավոր ցուցադրությունների (Ֆրանկֆուրտ, Լոնդոն, Փարիզ եւ այլն) մեծ փորձ ունի, օրերս վերադարձել է Թբիլիսիում կայացած ավանդական դարձած հերթական միջոցառումից եւ հայտնվել «շոկի» մեջ:

Պարոն Մարտիրոսյանին այս վիճակի է հասցրել այցելուների, հատկապես վրացիների վերաբերմունքը գրքի նկատմամբ: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ «Անտարեսի» գերխնդիրն է եղել ներկայացնել հայաստանյան պոլիգրաֆիական որակը, այլ շուկաներից էլ պատվերներ ստանալը: «Թբիլիսիում եղած օրերին կարծես ոչ միայն Վրաստանի, այլեւ աշխարհով մեկ սփռված վրացիներն էին այցելում փառատոնին: Հենց տեղում կնքեցինք պայմանագիր Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդ» վեպի թարգմանության եւ հրատարակման համար: Այս երկը հիմնված է իրական դեպքերի վրա. 1980-ականներին Մոսկվայում վրացի տեռորիստները ցանկացել են ինքնաթիռ առեւանգել՝ ուղղությունը շեղելով դեպի արեւմուտք… Հայ գրողներից էլ Գուրգեն Խանջյանն ու Արամ Պաչյանը կթարգմանվեն վրացերեն ու կհրատարակվեն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Պարոն Մարտիրոսյանը հավելեց, որ միջազգային հետազոտությունների տվյալներով՝ միջին վրացին տարվա ընթացքում 19 անգամ ավելի շատ գիրք է գնում, քան հայաստանցին: Նա ափսոսում է, որ Հայաստանը կորցրել է իր նաեւ հոգեւոր տարածքները, ինչը գալիս է ամեն ինչի հանդեպ հանդուրժող լինելուց: Պարոն Մարտիրոսյանը Թբիլիսի-Երեւան մայրուղու 35-րդ կմ-ում՝ Մառնեուլիի շրջանում առաջին անգամ էր նկատել, որ մի բենզալցակայանի վերեւում կողք կողքի տեղադրված են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի դրոշները (լուսանկարում): Ըստ մեր զրուցակցի՝ դա հետաքրքիր մարքեթինգային լուծում է, որովհետեւ տեսնելով քո դրոշը, այդ տեղը համարում ես հարազատ, կարծես մինի դեսպանատուն ու հանգիստ այցելում ես՝ առանց կաշկանդվելու:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աղբյուրը՝ Aravot.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0