a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
14/05/2015

Սանկտ Պետերբուրգի թանգարանում հայերին առնչվող 10 հազար տպագիր արժեքներ կան

Culture.AM Saint P

Սանկտ Պետերբուրգի Կրոնի պատմության թանգարանի ֆոնդերում պահվում են հայ ժողովրդի պատմության, մշակույթի, կրոնի, գրականության, արվեստի վերաբերյալ տարբեր դարաշրջաններում հրատարակված ավելի քան 10 հազար տպագիր արժեքներ: Տարբեր առիթներով հայկական ազգային այդ արժեքները պահոցներից դուրս են բերվում և սրահներում ի ցույց դրվում: Ինչպես հաղորդում է Արցախպրես-ը,  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Կրոնի պատմության թանգարանի և Հայկական համայնքի միացյալ նախաձեռնությամբ թանգարանում բացվել է «Ժողովրդի իմաստությունը նրա ուժն է, աննկուն ոգին»  ցուցահանդեսը:

Այցելուների  համար բացառիկ հետաքրքրությաւն են ներկայացնում վաղ շրջանի հայ ժողովրդի պատմության, մատենագիտության, քրիստոնեության ծագումնաբանության, մշակույթի, այբուբենի հայտնագործության, ժողովրդական բանահյուսության վերաբերյալ հրատարակությունները: Ներկայացված հավաքածուներից ուշադրության են արժանի 1900 թվականին Փարիզում լույս տեսած Ֆրանսուա Տայնեբիզի «Հայաստանի քաղաքական և կրոնական պատմությունը հայերի  ծագումից  մինչև նրանց վերջին թագավորը» գիրքը, Դևիդ Լենգի  «Հայերը ստեղծող ժողովուրդ» աշխատությունը, որը կրում  է հնագույույն քաղաքակրթության առեղծվածը խորագիրը, Ա.Ե. Տեր Սարկիսյանցի  «Քրիստոնեությունը Հայաստանում և նրա դերը վաղմիջնադարյան հայ մշակույթում և էպոսում» ստվարածավալ ուսումնասիրությունը,  «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թյուրքիայում. Վերապրածների վկայություն» ժողովածուն, եբրայական  և հունական բնագիրներից 1857 թվականին Պոլսում հայերեն  թարգմանված Աստվածաշունչը և բազմաթիվ այլ գրքեր, պատմագիտական,ու իմացաբանական արժեք ներկայացնող հրատարակչություններ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0