a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/11/2014

Սեւակ Արամազդ. «Կացինն առա ու ընկա խեղճ վեպիս ջանին»

sevak2

Այսօր՝ նոյեմբերի 27-ին «Հայ գիրք» գրախանութում գերմանաբնակ գրող Սեւակ Արամազդը ներկայացրեց իր նոր  գիրքը՝ «Արեւի լեռը» վեպը: Հեղինակն ասաց, որ այն իրեն ամենաշատն է տառապանք պատճառել, ի տարբերություն նախորդների գրքերի՝ գրել է հինգ տարում: Նաեւ հավելեց, որ այսօր ներկայացվածը «Արեւի լեռը» վեպի 5-րդ պատումն է: Հեղինակն անընդհատ փորձել է կատարելագործել այն:
«Տպագրությունից առաջ էլ կացինն առա ու ընկա խեղճ վեպի ջանին, էլի մի քառասուն էջ զոհ գնաց մոլեգնությանս»,- պատկերավոր ասում է Սեւակ Արամազդը: Նրա ձեւակերպմամբ, վեպի շարժառիթը մանկությունն է, ավելի ճիշտ՝ մանկության գաղտնիքը: Գրողը փաստում է՝ ոչ կրոնները, ոչ փիլիսոփայությունը, ոչ էլ գիտությունը  մինչ այսօր մանկության հարցերին պատասխան չեն գտել: «Արեւի Լեռը» մանկության կյանքի հուզիչ պատմություն է, որի կենտրոնում սերն է, վեպի հերոսն էլ Արեգն է։ Վեպում հեղինակի մանկության հուշերն ու զգացողություններն են:

Մանրամասները՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0