a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Այս գիրքը Հայաստանի մասին է ու հայերի համար է”․Դավիթ Խաչիյան

David Khachiyan5

Օրեր առաջ, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի ունեցավ “Յոթ Քար” ժողովածուի շնորհանդեսը, որի հեղինակը Դավիթ Խաչիյանն է։
«Այս գիրքը Հայաստանի մասին է ու հայերի համար է: Այն մասին է, թե ինչ է կատարվում հիմնականում անկախացումից ի վեր: Իհարկե, արմատներն ավելի խորն են, ճյուղերն էլ, հուսով եմ, ավելի հեռուն կգնան: Բնի մոտ կանգնած՝ ես խոսում եմ արմատների և մտածում ճյուղերի՝ վաղվա օրվա մասին»,- ասում է արձակագիր Դավիթ Խաչիյանը:

Ըստ հեղինակի՝ գրքում տեղ գտած 15 պատմվածքներում էլ իրական դեպքեր են ներկայացված: ժողովածուն «Յոթ քար» է կոչվում պատմվածքներից մեկի անունով:

Դավիթ Խաչիյանի խոսքով՝ գրքի հիմնական ասելիքը կատարվածին ու կատարվողին բաց աչքերով նայելն է, որը, ըստ նրա, կօգնի մեզ առանց վախերի, առանց բարդույթների առաջ գնալ: «Ճիշտ չէ, որ աչք են փակում բացասական երևույթների վրա՝ ասելով՝ եկեք վատից չխոսենք, լավ բաներով ապրենք։ Ո´չ, ես գտնում եմ, որ վատը պետք է ցուցադրել և դրանից ճիշտ դասեր քաղել, որպեսզի վաղը, երբ արդեն մեր ճյուղերն սկսեն երկարել ու տերևակալել, մենք խուսափենք այդ սխալներից: Թե չէ այսպես կարուսելի նման անընդհատ նույն տեղում ենք պտտվում, հետո դոփում ու չենք կարողանում առաջ գնալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավիթ Խաչիյանը:
«Յոթ քար» գրքի խմբագիրներից մեկը «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է, որը, ի զարմանս իրեն, նոր է բացահայտել Դավիթ Խաչիյան գրողին։ Նա նշել է, որ լավ տեղյակ է ժամանակակից գրականությանը, որովհետև գրեթե ամեն ինչ կարդում է, բայց  մի տեսակ քամահրանքով է միշտ ընդունել այն հեղինակներին, որոնց հետ առնչվել է, և հանկարծ պարզվել է, որ լավ չի  ճանաչել որպես հեղինակի, իսկ իրենք արդեն տպագրված գրքեր ունեն: Դավիթի հետ նրա ծանոթությունն այդպես է եղել․ շատ է զարմացել, երբ իմացել է, որ նա արդեն երկու գրքի հեղինակ է, և հանկարծ պարզվում է, որ ինքը նրան չգիտի: Նրա խոսքով՝ Դավիթի դեպքն այն բացառիկներից է, որ նրա գործերին ծանոթանալիս մտածում ես՝ ինչպես է եղել, որ այս՝ իսկապես արժանավոր, ուշադրության արժանի անունը վրիպել է քո տեսադաշտից: Փաստորեն, Դավիթը գալիս է հաստատելու այն օրինաչափությունը, որ բեմի վրա գտնվողները միշտ չէ, որ ավելի արժանավոր են, քան կուլիսներում գտնվողները…
“Մեր ժամանակակից արձակի համար Դավիթը մինչ այս ինչ-որ առումով կուլիսային դեմք է եղել, բայց ես վստահ եմ, որ այս ժողովածուն կարդալուց հետո մարդիկ կսպասեն նրա նոր պատմվածքներին”,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:



Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0