a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի ունեցավ «Եռանկյունի» գրքի երկրորդ շնորհանդեսը

6

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գրադարանում տիրում էր տոնական տրամադրություն: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, բազում արվեստասերներ, երիտասարդ ստեղծագործողներ, դասախոսներ, եկել էին մասնակցելու  հեռակա ուսուցման բաժնի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության չորորդ կուրսի ուսանողուհիներ Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյանների «Եռանկյունի» գրքի  երկրորդ շնորհանդես-քննարկմանը:

Քույրերը ստեղծագործել սկսել են մանկուց և միայն վերջերս են որոշել հանդես գալ գրքի տպագրությամբ: Նրանք իրենց գրքում զետեղել են նաև իրենց լուսահոգի պապի՝ պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ Գուրգեն Աղաբաբյանի ստեղծագործությունները:

-Մեր պապիկին երբեք չենք տեսել, բայց միշտ մի անբացատրելի հոգու կապ ենք ունեցել նրա հետ: Ստեղծագործելու շնորհն իրենից ենք ժառանգել,-նշում է Սյուզաննան: Ռուզաննանն էլ իր հերթին փաստումէ, որ իրենք որոշել են իրենց պապի բանաստեղծությունները հրապարակել մեկ համատեղ գրքի տեսքով, հենց այդ պատճառով էլ  գիրքն անվանել են «Եռանկյունի»:

Հավելենք, որ գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 24- ին՝ Կողբի գեղարվեստի դպրոցում: Այս շնորհանդես-քննարկման առաջարկն աղջիկները ստացել եէին համալսարանի ղեկավարության , ինչպես նաև հոգեբանության ամբիոնի կողմից, ինչին մեծ սիրով համաձայնել էին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0