a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/02/2015

Տպագրվում են մարզում ստեղծագործող երիտասարդների գործերը

15

Փետրվարի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնը հյուրընկալել էր մարզի անվանի և երիտասարդ ստեղծագործողներին: Բոլորը հավաքվել էին՝ նշելու «Մի կտոր ինձնից» գրքի շնորհանդեսը: Նշենք, որ գիրքը հրատարակվել է ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից իրականացված «Երիտասարդ ստեղծագործողներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի աշխատակազմը շրջել է մարզի ավելի քան 40 համայնքներով և հանդիպումներ ունեցել մարզի երիտասարդ ստեղծագործողների հետ: Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 300 աշխատանք: Դրանց ուսումնասիրության արդյունքում մասնագետների կողմից ընտրվել է մարզի 24 երիտասարդի 80 ստեղծագործություն: Գրքի հեղինակները Վայոց ձորի 12 գյուղական և քաղաքային համայնքներից են, գրքում ներառված են ինչպես բանաստեղծություններ, այնպես էլ՝ պատմվածքներ։ Տպագրվել է գրքի 100 օրինակ, որի մի մասը ծրագրի կազմակերպիչները նվիրեցին հեղինակներին, իսկ մյուս մասը տեղ կգտնի մարզի տարբեր գրադարաններում:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0