a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր և Դավիթ Տարեգիր» գրքի շնորհանդեսը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Դավիթ_Հովհաննես

Հունիսի 20-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր և Դավիթ Տարեգիր» գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է Թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժինը: Պոեմը բանաստեղծի վերջին ստեղծագործությունն է, որը նա ավարտել էր մահվանից օրեր առաջ:

Այս նեոդյուցազնապոեմում, բանաստեղծը, կարծես, ցանկացել է շարունակություն ու կյանք տալ մեր ժողովրդական էպոսի եզրափակիչ՝ չորրորդ մասին: Նա պոեմում իրականացրել է հայ ժողովրդի դարավոր երազանքը՝ հոր (Սասունցի Դավթի) կողմից անիծված ու անժառանգ, բայց նաև՝ հավերժ անմահ Փոքր Մհերին դուրս բերելով «Ագռավու քար» քարանձավից ու բերելով մերօրյա կյանք, փաստորեն, դարձնելով նրան հայոց ժամանակակից գոյապայքարի զորեղ մի կերպար:

Մհերը, ձայներ ու աղմուկ լսելով, դուրս է գալիս քարանձավից, անցնում Մասիս լեռան այս կողմը, հանդիպում է Դավիթ Տարեգրին, ումից և իմանում է մեր այսօրվա կյանքն ու հոգսերը, նիստուկացը, Արցախյան գոյամարտը, ազգ-բանակ գաղափարը, հասնում մինչև Արցախ, որտեղ հանդիպում են նաև Պարգև Սրբազանին, և պոեմն ավարտվում է Արցախյան ազատամարտի և ողջ հայ ժողովրդի հաղթական ոգով:

Դավիթ Հովհաննեսի միտումը՝ կապել իրար Սասնա հերոսին և մեր նորագույն հերոսամարտը, կարմիր թելի պես անցնում է քառամաս ողջ պոեմական հյուսվածքով: Արցախյան ազատամարտում գործում և կռվում են հայոց բոլոր սերունդները՝ անցյալ ու ներկա, և միասին կերտում մեր ապագան: Ահա սա է Դավիթ Հովհաննեսի նեոդյուցազնապոեմի ողջ պաթոսն ու պատգամը:

Միջոցառման մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0