a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Նոբելյան մրցանակի դափնեկիր Օդիսսեաս Էլիտիսի «Քամին աստվածամոր» ժողովածուն թարգմանվել է հայերեն

Քամին_աստվածամոր

Մայիսի 24-ին ժամը՝ 19.00-ին «Նոյյան տապան» գրախանութում տեղի կունենա 20-րդ դարի հունական և ընդհանրապես եվրոպական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օդիսսեաս Էլիտիսի «Քամին աստվածամոր» ժողովածուի շնորհանդեսը:

Բանաստեղծությունները բնագրից թարգմանել է Շուշան Կարապետյանը, խմբագիրը՝ Հայկ Համբարձումյանն է:

Գրքում ընդգրկված են բանաստեղծի՝ տարբեր ժողովածուներից բանաստեղծություններ և 1979 թվականին ընթերցված նոբելյան բանախոսությունը:

Օդիսսեաս Էլիտիսի «Քամին Աստվածամոր» ժողովածուն հայ գրականության և հայ ընթերցողի առջև բացում է նոր հունական բանաստեղծության խորհրդավոր, չափազանց գրավիչ ու ինքնահատուկ աշխարհը` անտիկ մշակույթից ժառանգված էպիկականությամբ, բյուզանդական հիմներգային բանաստեղծության խոնարհ-քնարականությամբ ու 20-րդ դարի եվրոպական պոեզիայի համարձակությամբ` համադրված բարձր ինտելեկտով, նուրբ զգայականությամբ ու սրբազան ներշնչմամբ, ինչն ըստ բանաստեղծի պոեզիայի գլխավոր առաքելությունն է:

Էլիտիսը թողել է հարուստ գրական ժառանգություն, նրա գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Հայ ընթերցողին ներկայացվում է առաջին անգամ:

Գիրքը հրատարկել է «Արմավ» հրատարակչությունը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0