a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/04/2015

Ֆինլանդիայում լույս են տեսել Հայոց ցեղասպանության մասին գրքեր

Culture.AM FINLAND

Ֆինլանդիայում լույս է տեսել ֆին հոգևորական Սերաֆիմ Սեպալայի «Լռեցված ձայներ» գիրքը Հայոց ցեղասպանության մասին։ Այս մասին հայտնում է armeniangenocide100.org կայքը:
Վերջինս երկար տարիներ ուսումնասիրել է հայկական մշակույթն ու պատմությունը և ունի մի շարք հրապարակումներ այդ թեմայով,տեղեկացնում է Ֆինլանդիայում ՀՀ դեսպանությունը: Հեղինակի փոխանցմամբ՝ նոր գիրքը ներկայացնում է ցեղասպանության հետևանքները, որպես հարգանքի տուրք կորսված մշակութային արժեքներին։
Հայերը մշտապես հատուկ վերաբերմունք են ունեցել բնության և սրբավայրերի նկատմամբ։ Իրենց հնագույն ժառանգությունը հանդիսանում է բացառիկ միատարր քրիստոնեական մշակույթ՝ ստեղծված իսլամական աշխարհի սրտում։ Ցեղասպանության արդյունքում հայերը կորցրեցին իրենց կյանքի ռիթմը, երգերը, պարերը, ծեսերն ու տոնակատարությունները», նշում է հեղինակը իր գրքում։
Գրքում մասնավորապես նշվում է, որ ցեղասպանությունից հետո հարկավոր էր այն հասցնել իր տրամաբանական ավարտին՝ կանոնավոր կերպով ոչնչացնելով պահպանված մշակութային հուշարձանները՝ հիմնահատակ անելով վանքեր, և կրթամշակութային կենտրոններ։

 

 

Ավելին՝ Hayernaysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0