a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տպագրվել է Վահան ծայրագույն վարդապետ Բաստամյանցի կանոնագիտական երկերի ժողովածուն

13015182_511654792359830_2173481223382253590_n

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լույս է ընծայել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Վահան ծայրագույն վարդապետ Բաստամյանցի (1842-1881) կանոնագիտական երկերի ժողովածուն: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Պ. գ. դ. Ազատ Բոզոյանի աշխատասիրությամբ կազմված գրքում ներկայացված են «Եկեղեցական իրավագիտություն» դասախոսությունների տետրը և Վահան Բաստամյանցի կողմից հեղինակված ու «Փորձ» ամսագրում ժամանակին հրատարակված «Ամուսնությունը ըստ հայոց իրավաբանության» աշխատությունը, որոնք հայ իրավագիտական մտքի պատմության սկզբնավորության հիմք են համարվում:

Բաստամյանցի իրավագիտական աշխատությունների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում «Եկեղեցական իրավագիտությունը», որը հասել է մեզ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող եզակի ձեռագրի միջոցով: Երկրորդ աշխատությունն ամենահայտնիներից է, քանի որ գործածվել է ամուսնության նյութի հետ առնչվող հայագիտական գրեթե բոլոր հրատարակված աշխատություններում:

Ժողովածուն տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0